Շաբաթվա ընթացքում բորսայում վաճառվել է 19.9 միլիոն դոլար
Դեկտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում իրականացվել է 19,950,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Նշված ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 98,545,681 ԱՄՆ դոլար 406.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 114,626,762 ԱՄՆ դոլար 407.24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19,950,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,066,583 EUR 529.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 13,544,942 EUR 532.9 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 830,958,490 ՌԴ ռուբլի 13.05 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 122,326,519 ՌԴ ռուբլի 13.25 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 41.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 68.5 մլն ԱՄՆ դոլար: