Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ Բորուսիայի «Դորտմունդի» երկրպագուները հիանալի ներկայացում էին պատրաստել մարզադաշտում:
Այս հարցի պատասխանը Հայաստանի սպառողները կստանան 3 օրից։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին կհրապարակի երշիկեղենի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները։
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց եկեղեցում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը, որը հանդիսապետել է ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը հրաժարական կտա 2013թ. մարտ-ապրիլ ամիսներին։ Նման կանխատեսում է արել Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտը իր զեկույցում, որը հայտնվել է «Իզվեստիայի» տրամադրության տակ։
Հայ փրկարարներն այսօր լավագույն դեպքում ստանում են ամսական մոտ 100 հազար դրամ աշխատավարձ։
Դեկտեմբերի 3-ին Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 40-րդ լիագումար նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի երրորդ փուլի գնահատման հերթական «Առաջընթացի հաշվետվությունը»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ առաջադրման դեպքում, կտարբերվի առաջադրված մյուս թեկնածուներից, բացառությամբ գործող նախագահից»:
FourFourTwo հանրահայտ ամսագիրը կազմել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակը։
Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրականացնելու արդյունքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դավիթ Մալյան փողոցի թիվ 2 շենքի բակից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Սուրեն Պողոսյանին:
2012թ. նոյեմբերի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքի մեծ մասը բաժին է ընկնումԶարգացման միջազգային ընկերակցությունը (IDA)։ Հայաստանն այս կառույցին պարտք է 1 միլիարդ 234 միլիոն դոլար, որը կազմում է արտաքին պարտքի 33.1%-ը։
Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող գազալցված փուչիկներ թողարկելու ու իրացնելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված, օնկոլոգիական հիվանդությամբ տառապող Սերոբ Բոզոյանի վիրահատության հարցը մնացել է առկախ:
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը քիչ առաջ մեկնարկած դռնփակ նիստում քննարկելու է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի և քաղաքացի Մ.Պատվականյանի դիմումների քննության վերաբերյալ հարցերը:
ՀՀ պետական պարտքը 2012թ. նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 4 միլիարդ 338.6 միլիոն դոլար, որը 2011թ. դեկտեմբերի 31-ի ցուցանիշից բարձր է 209.9 միլիոնով կամ 5%-ով։ Այս մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության՝ պետական պարտքի ամսական ամսական տեղակագրում։
Ֆիլիպինյան Մինդանաո կղզում թայֆունի զոհերի թիվը հասել է 420-ի, ևս 400 մարդ համարվում են անհետ կորած։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
«Ժառանգություն » խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը պատասխանել է 168.am-ի լրագրողի այն հարցին, թե հնարավոր է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դառնա ընդդիմության միասնական թեկնածու:
Մոսկվայի «Սպարտակը» ցանկանում է թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։
«Չնայած Գագիկ Ծառուկյանի Բրյուսելում արած խիստ ընդդիմադիր հայտարարություններին, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում», ԲՀԿ-ն այդպես էլ չի կողմնորոշվում` ընդդիմությո՞ւն է, թե՞ այլընտրանք»:
ՈւԵՖԱ-ի մրցաշարերում ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները։ Եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլի ուղեգրեր են նվաճել 17 երկրների 48 թիմեր։
«Կարինեի մահից խիստ ազդված եմ և չեմ կարող խոսել»:
Հարցին՝ եթե Գ. Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը, ապա ինչպե՞ս եք պատկերացնում ԲՀԿ-ՀԱԿ բանակցությունները, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց, որ «եթե»-ներով հարցերին չի պատասխանում, ,և երբ կլինեն կոնկրետ իրադարձություններ, ապա դրանց կհետևեն կոնկրետ հայտարարություններ:
Մինչ օրս մոտ 7000 անձ` շարքային քաղաքացիներ, հիմնադրամի աշխատակիցներ են հարցաքննվել, մոտ 2 տասնյակ մեղադրյալներ կան և մեկ տասնյակ էլ հիմնադրամի միջին օղակի պաշտոնյաներ կալանավորվել են , իսկ Աղվան Վարդանյանը երբևէ չի հարցաքննվել:
Երևանի քաղաքապետարանի կայքում ներկայացված ներդրումային ծրագրերից մեկով նախատեսվում է Մեծ կենտրոնում կառուցել «Հայաս» կոչվող թաղամաս:
Վարդան Այվազյանը վրդովված խոսել է այն դրույթի դեմ, որն անհատ ձեռներեցին իրավունք է տալու զբաղվել ընդերքի օգտագործմամբ:
ՀՅԴ պլատֆորմն այն տրամպլինն է, որը Րաֆֆի Հովհաննիսյանին կարող է տանել դեպի Ծառուկյանի պաշտպանություն: Տանել այն իմաստով, որ դա վարկաբեկիչ չհամարվի: ՀՅԴ պլատֆորմը հնարավորություն է տալիս հայտարարելու, որ միասնական թեկնածուն անցումային թեկնածու է, որը լուծելու է մեկ կարևոր խնդիր` ապահովելու է անցումը խորհրդարանական կառավարմանը:
«Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, մարզի գյուղապետերին ստիպել է ժամանակից շուտ վճարել հողի հարկերը, որպեսզի արժանանա գյուղատնտեսության նախարարության կողմից սահմանված ոսկե մեդալին: Գյուղապետերն էլ, բնականաբար, ամեն ինչ արել են, որպեսզի գոհացնեն մարզպետին: Արդյունքում Ս. Խաչատրյանը հավաքագրած գումարը ներկայացրել է նախարարություն և արժանացել երկար սպասված բաղձալի ոսկե մեդալին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու […]
«Ինչպես և սպասվում էր` Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին տեղեկացնելու է ոչ թե դեկտեմբերի 5-ին, ինչպես խոստացել էր, այլ, Օսկանյանի ասելով` հաջորդ շաբաթ»:
«Չեմ ուզում ասել՝ հա, կարող է Գագիկ Ծառուկյանը երկիր ղեկավարել, կամ՝ չէ, չի կարող»:
«Պարզվում է` Աժ-ում Ալեքսանյանը բազում հոպարներ ունի»:
Նախագահական ընտրություններից առաջ Շամամ (Սոնա) Հարությունյանի այս առաջխաղացումը հայ իրականության մեջ չպետք է արտառոց երևույթ համարել:
Ընկերությունը նշում է, որ դեռևս վաղ է խոսել հետաքննության արդյունքների մասին։ Սակայն չի բացառում, որ Rolls-Royce-ի և նրա ներկայացուցիչների նկատմամբ կարող է դատական գործ հարուցվել։