Բաժիններ՝

Ադրբեջանը Եվրո 2020-ի անցկացման հայտ կներկայացնի

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է առաջադրել Բաքու քաղաքի թեկնածությունը Եվրո 2020-ի խաղերն ընդունելու համար: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ երեկ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել էր Եվրո 2020-ն անցկացնել մի քանի երկրներում: Նրանց անունները հայտնի կդառնան 2014թ.-ին:

Մինչ այս որոշումը Ադրբեջանը և Վրաստանը Եվրո 2020-ն ընդունելու համատեղ հայտ էին ներկայացրել:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս