
Ինչո՞ւ է միայն Մեհրաբյանն ազատվել աշխատանքից

Այսօր 168.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ պատճառով է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել և կադրերի ռեզերվ է ուղարկել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք վարչական շրջանի բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանին:
«Ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես լինում են»,- ասաց Ա. Ահարոնյանը: Հարցին, թե կադրային փոփոխությունների հետևանքով քանի՞ աշխատակից է ազատվել աշխատանքից, Ա. Ահարոնյանը պատասխանեց.
«Կոնկրետ այսօր Ոստիկանության պետի հրամանով Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից և գրանցվել է կադրերի ռեզերվում»:
Հարցին էլ, թե՝ միայն նա՞ Է ենթարկվել այդ կարդային փոխոխություններին, Ա. Ահարոնյանը պատասխանեց. «Կոնկրետ հրամանը կոնկրետ անձին է վերաբերել այս դեպքում»: