
Պլատինի. Մեսսին ռեկորդ կսահմանի

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին վստահ է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ռեկորդ կսահմանի՝ ստանալով չորրորդ Ոսկե գնդակը:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Միշել Պլատինին իր կարիերայի ընթացքում այս մրցանակին արժանացել է 3 անգամ, ինչպես Մարկո վան Բաստենը և Յոհան Կրոյֆը: Մեսսին արդեն ունի երեք ոսկե գնդակ, բայց ֆուտբոլիստը լավ մարզավիճակում է և երիտասարդ տարիքում, այդ պատճառով ունի ռեկորդ սահմանելու բոլոր հնարավորությունները:
«Ես վստահ եմ, որ ռեկորդ կլինի: Եթե ոչ այս, ապա անպայման հաջորդ տարի: Նա կստանա Ոսկե գնդակը և ռեկորդ կսահմանի՝ անցնելով Կրոյֆին, վան Բաստենին և ինձ», – Պլատինիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը