Բաժիններ՝

Ռոնալդինյո. Մեսսին Ռոնալդուից ավելի լավն է, բայց Նեյմարը շուտով կգերազանցի նրանց

Բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ավելի ուժեղ է, քան «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն, սակայն մոտ ապագայում նրանց երկուսին կգերազանցի Նեյմարը:

«Կրիշտիանոն ամեն տարի ֆուտբոլի պատմության նոր էջեր է գրում, բայց Մեսսին ներկա պահին լավագույնն է աշխարհում: Այնուամենայնիվ, մի գեղեցիկ օր Նեյմարը կգերազանցի երկուսին էլ:

Մեսսին վերջին տարիներին բարձր մակարդակով է խաղում: Ես հպարտ եմ, որ կարող եմ խոսել նրա մասին այսպես, քանի որ ինքս եմ տեսել, թե ինչպես էր նա սկսում «Բարսելոնայում»:

Մեսսին գիտի, որ հավերժ իմ սրտում է, սակայն Նեյմարը մի գեղեցիկ օր կգերացանցի նրան», – Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում Terrikon-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս