Բաժիններ՝

Մոուրինյոն Էսյենին համեմատել է Բաջոյի, Բարեզիի, Ռամոսի ու Խեդիրայի հետ

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Մալյորկային» պարտության մատնելուց (5:0) հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել իր թիմի կիսապաշտպան Մայքլ Էսյենի մասին:

«Լրագրողները 2 տարի քննադատում էին Սամի Խեդիրային, իսկ այժմ ասում են, որ  «Ռեալն» առանց նրա չի կարող: Ես այդ հարցերին լուրջ եմ մոտենում: Էսյենին համեմատում եմ այն ֆուտբոլիստների հետ, ովքեր վրիպում են ետխաղյա 11 մետրանոցների ժամանակ: Պատմության մեջ մնում են հենց նրանք, ովքեր վրիպում են, մարդիկ չեն հիշում նրանց, ովքեր հրաժարվում են խփել, խուսափում են: Կարող եմ տալ Ֆրանկո Բարեզիի, Ռոբերտո Բաջոյի և Սերխիո Ռամոսի անունները: Էսյենը խաղում է այն դիրքում, որտեղ ես եմ նրան հրահանգում: Եվ խաղում է նույն վճռականությամբ, որով եկել է Մադրիդ՝ համաձայնվելով աշխատավարձի կտրուկ նվազմանը»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031