Բաժիններ՝

Լույս է տեսել Հայկական աստղագիտական ընկերության հերթական տեղեկագիրը

Լույս է տեսել Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 58) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:

Տեղեկագրի վերջին համարում տեղ են գտել հրապարակումներ երիտասարդ աստղագետների 4-րդ բյուրականյան միջազգային ամառային դպրոցի, Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական գիտաժողովը և ՀԱԸ XI տարեկան համաժողովի, Վիկտոր Համբարձումյանի անվան 2012թ. միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության, Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի 12-ամյակի ֆորումի, ԱՊՀ երկրների աստղագիտական օլիմպիադայի, Բյուրականի աստղադիտարանի լուսանկարների գրքույկի հրատարակման և 2013թ. աստղագիտական օրացույցների թողարկման մասին նյութեր:

 

ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետևյալ կայք-էջում.

http://www.aras.am/ArasNews/arasnews.html

Հայկական աստղագիտական ընկերություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս