Մեր որդիները գոհ էին իրենց ծառայությունից, զորամասերի հրամանատարներից և սպայական կազմից, դա ամիջապես նկատելի էր նրանց մարտական կեցվածքից, սանիտարահիգիենիկ ու առողջական վիճակից, սննդից: Մենք՝ ծնողներս, նույնպես անչափ գոհ մնացինք մեր ուղևորությունից, մեր որդիների ընդհանուր վիճակից ու նրանց առօրյայից:
ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրների արդիականությունն ու կարևորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ վարչապետին՝ խնդրելով վարչապետի հանձնարարականը` միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով:
Սեպտեմբերի 24-ին ՀՀ իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ, 1979թ. ծնված Զամիրժոն Օտաժոնովը, ով հայտնել է, թե պատրաստ է 20 հազար ԱՄՆ դոլարի դիմաց պայթյունների տեսքով ահաբեկչական գործողություններ կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում: Իր խոսքերը Զ. Օտաժոնովը հիմնավորել է նրանով, թե 2012թ. ընթացքում աշխատել է Բաքու քաղաքի շինարարական կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ կազմակերպության տնօրինությունը հրաժարվել է վճարել իրեն կատարված աշխատանքի դիմաց, ինչի պատճառով էլ նրա մոտ ատելություն է առաջացել ադրբեջանցիների հանդեպ:
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ կատալոնական ակումբի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները լավ հարաբերություններ ունեն:
37-ամյա տիկին Բեքհեմը շրջապատի համար անակնկալ կերպով դադարել է խմել և ծխել, սկսել է սնվել առողջ սնունդով:
Օրերս banks.am կայքին տրված հարցազրույցի ընթացքում «Սթար» առևտրային ցանցի գործադիր տնօրեն Տեոդորա Տիչերիչին ասել է, որ իրենց հիմնական խնդիրն է՝ շահութաբեր դարձնել ընկերությունը՝ համապատասխանեցնելով միջազգային մանրածախ առևտրի ստանդարտներին, միաժամանակ՝ շարունակելով մնալ օրինապաշտ հարկատու:
Իտալիայի հավաքականի՝ Հայաստան ժամանելու նախօրեին Football Italia կայքը փորձել է վերլուծել «սկուադրա աձուրայի» կազմը և կանխատեսում անել հնարավոր մեկնարկային կազմի վերաբերյալ։
Ֆեյսբուք սոցիալական ցանցը փորձարկում է նոր կոճակ՝ Want (ցանկանում եմ)։ Սեղմելով կոճակը՝ օգտատերերը կկարողանան նշել իրենց դուր եկած ապրանքները և ստեղծել, այսպես կոչված, ցանկությունների ցանկ (wish-list)
Ռուսաստանի Հետաքննական հանձնաժողովն առաջարկում է խստացնել ֆինանսական բուրգերի ստեղծողների և ղեկավարների նկատմամբ պատասխանատվությունը: Այն կազմակերպությունների համար, որոնք նման են «ՄՄՄ» ֆինանսական բուրգին և որոնք կընդունեն քաղաքացիներից 10 մլն ռուբլի և ավելի գումար, ենթադրվում է մինչև 10 տարվա ազատազրկում և տուգանք՝ 1 մլն ռուբլու գումարի չափով:
Կարծում եմ՝ Յարմոլենկոն և Մխիթարյանն ԱՊՀ տարածքի լավագույն ֆուտբոլիստներն են: