Լրացուցիչ տեղեկացվել է նաև, որ որոնվում են ևս մի քանի գրոհայիններ, որոնք վիրավոր են:
ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալների՝ Վարդան Արամյանի ու Ատոմ Ջանջուղազյանի տեսակետներն արտաքին պարտքի հարցում միմյանց հակասում են։
Օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտն ու կապանցու քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ: Իմ կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների:
Թուրքիայի հայերի առաջնորդ՝ Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ընդգծել է քրիստոնյաների՝ Միջին Արևելքում մնալու կարևորությունը:
Ռալֆ Ուոլդո Էմերսոնը ամերիկյան տրանսցենդենտալիզմի (անդրանցականության. հիմ) նադիրն է, ում դերն ամերիկյան մշակույթի պատմության մեջ բացառիկ է:
Կապանի գործող քաղաքապետ, ՀՅԴ-ական Արտուր Աթայանը, ով իր թեկնածությունն էր առաջադրել սեպեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում, մեր տեղեկություններով, քիչ առաջ հանել է իր թեկնածությունը:
Մեկ-երկու շաբաթ հետո մեկնարկող քաղաքական աշնան օրակարգի հիմնական հարցերից մեկը 2013թ. նախագահական ընտրություններում ընդդիմության` մեկ միասնական թեկնածուով մասնակցելու հնարավորությունն է: Այդ թեման, ամենայն հավանականությամբ, կքննարկվի ընդհուպ մինչև նախագահի թեկնածուների առաջադրման վերջին օրը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, պետությունն ամբողջությամբ բավարարում է մարզերից ստացված դիմումները։
Հաջորդ երկու շաբաթների ընթացքում Հայաստանում երկրաշարժեր չեն սպասվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության տեղակալ Աշխեն Թովմասյանը:
Գործադիրը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին` ապաստան հայցողների կեցությունը և կենսապահովման պայմանները հոգալու համար։
Մաքսային կանոնների խախտման նմանատիպ մեկ այլ դեպք էլ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից օրերս կանխվել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը. Իրանից ներմուծված ավելի քան 41 տոննա ընդհանուր քաշով դիզելային վառելիքը տեղափոխող ավտոմեքենայի արտաքին նախնական զննման ժամանակ, աչալուրջ մաքսավորների ուշադրությունից չի վրիպել այն, որ ավտոմեքենայի մաքսային ապահովման միջոցներից մեկը պոկված է, սակայն խնամքով քողարկված: Այս դեպքում էլ պարզվել է, որ բեռի ընդհանուր քաշը պակաս է շուրջ 2 տոննայով:
Այսօր կայացած կառավարության հերթական նիստում սահմանվել է մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների իրականացման և կատարված աշխատանքի ֆինանսավորման կարգը, որի համաձայն 2012 թվականին ավարտին կհասցվի հետևյալ ճանապարհների հիմնանորոգումը. Հ-184, Մ-3-Նորաշեն-Սարչապետ (Նորաշեն-Սարչապետ հատված), Տավուշի մարզի Թեղուտ գյուղի ճանապարհ, Վայք քաղաքի Երիտասարդական փողոց, Լոռու մարզի Հարթագյուղի համայնքը Վանաձոր-Գյումրի մայրուղուն միացնող ճանապարհ, Բազմաղբյուր-Ղազարավան- Փարպի ավտոճանապարհ, Հ-290, Մ-5-Լեռնուղի-Այգևան- մ5 ավտոճանապարհ։
Samsung ընկերության ղեկավարը լրատվամիջոցներին հայտնել է, որ իր ընկերությունը չի վախենում նրանցից, ովքեր փորձում են «կեղտոտ խաղեր» խաղալ, եւ եթե ուզում է կեղտոտ խաղալ, նրանք էլ գիտեն, թե ինչպես պետք է դա անել: «Դուք կարող եք ծախսել այդ մետաղադրամները որտեղ ցանկանում եք, դա իմ խնդիրը չէ, ես արդեն վճարել եմ եւ այդպիսով կատարել օրենքի պահանջը»,-ասել է նա:
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքն ամփոփել է այցելուների շրջանում անցկացված ավանդական հարցումը, որն այս անգամ պետք է որոշեր օգոստոս ամսին «հանքափորների» հեղինակած լավագույն գոլը:
«Հունգարիան մտել է արժանապատվությունը նսեմացնող հարաբերությունների մեջ, իսկ Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանի համար դրոշ է: Էքստրադիցիայի հավանականությունը մեծ է»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը:
Նոր ուսումնական տարվա սկզբին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պատրաստ է աշակերտների անվտանգությունն ապահովել հանրապետության բոլոր դպրոցների շրջակայքում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը։ Վերջինս նշեց, որ այս տարի «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումները կիրականացվեն ոչ թե տասնօրյակի ընթացքում, ինչպես նախորդ տարիներին էր, այլ մեկ ամիս: «Այս […]
Հանցագործություն կատարած կինը բերման է ենթարկվել գծային բաժին: Գողոնն առգրավված է:
Նորույթը նախատեսվում է ներկայացնել IFA 2012 ցուցահանդեսում, որի բացումը տեղի կունենա այս շաբաթ Բեռլինում:
Կինոփառատոնը բացվել է Միրա Նաիրի «Ակամա ֆունդամենտալիստը» (The Reluctant Fundamentalist) քաղաքական դրամայով:
Ըստ մասնագետների՝ այս քայլով՝ 1 սարքում համատեղելով պլանշետի և սմարթֆոնի հատկությունները, Samsung ընկերությունը ցանկանում է ավելի ընդլայնել իր սպառողների շրջանակը: Սարքը կարելի է ղեկավարել հատուկ փայտիկի օգնությամբ:
Ըստ Football-365-ի տեղեկությունների՝ Հայաստանի ազգային հավաքականի խաղերը այսուհետեւ ցուցադրելու է ոչ թե Հանրային, այլ «Արմենիա» հեռուստաընկերությունը: Առաջին հեռարձակումը կլինի հենց Մունդիալ-2014-ում մեր մեկնարկային խաղը Մալթայի ընտրանու հետ: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից «Արմենիա» հեռուստաընկերությունը ցուցադրում է նաեւ Չեմպիոնների լիգայի խաղերը:
Բացի այդ, Բրահիմին գալիք շաբաթ Նյու Յորքում հանդիպում կունենա նախկին բանագնաց Քոֆի Անանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ, ինչի մասին հայտարարել է նրա խոսնակ Ահմադ Ֆավզին:
Ոստիկանները պարզել են, որ տուժողը 1984 թ. ծնված Անաիդա Հ.-ն է: Կատարվում է քննություն:
Բազմաթիվ հարցումների համաձայն` Ռայանը ավելի պահպանողական դիրքորոշում ունի, քան Ռոմնին: Ռայանը խոստովանել է, որ իր հայացքների վրա մեծապես ազդել են ռուսական ծագմամբ ամերիկացի գրող և փիլիսոփա Այն Ռենդի գործերը: Վերջինս կապիտալիզմի կողմնակիցներից էր:
Երեկ հայտնի է դարձել, որ Ստամբուլում ընթացող 40-րդ շախմատային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցելու է Իսպանիայի, իսկ կանանցը՝ Հնդկաստանի հավաքականի հետ։
– Մենք գիտենք, որ Հայաստանը խոցելի է տարբեր աղետների առումով, և այդ նպատակով մասնագետ ենք հրավիրել, որը կօգնի գնահատել իրավիճակը, որպեսզի մենք կարողանանք առավելագույնս օգտակար լինել ձեզ,- նշեց ԱԶԲ Հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը։
Եվրոպայի Հայերի Համագումարը կոչ է հղել Եվրամիության նախագահությանը, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցչին, միջազգային հանրությանը, որում մասնավորապես գրված է. «Սիրիայի տագնապում, Թուրքիայի կողմից ընդդիմադիր ուժերին նեցակցելու և հովանավորելու անվան տակ տրամադրվող զենք ու զինամթերքը առատորեն անցնում է այլ երկրներից տարածաշրջան ներխուժած ֆունդամենտալ ծայրահեղական տարրերի ձեռքը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել տեղի քրիստոնյա […]
Անհայտ ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 29-ին՝ ժամը 00.10-ին, Կիևյան փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի։
Այսօր վաղ առավոտյան մամուլում տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 07.48-ին, օձի կծոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Ուջան գյուղի բնակիչ՝ 1959թ. ծնված Հրաչյա Սահակյանը:
Համագումարի կազմակերպիչները պաշտոնապես ներողություն են խնդրել լրագրողուհուց և հեռուստաալիքից, դատապարտել խուլիգանների արարքն ու այն անընդունելի անվանել: Ի դեպ, այդ ակցիան կարող է կազմակերպված սադրիչ բնույթ ունենալ: