Սիրիայի հարցով նոր հատուկ պատվիրակը Դամասկոս կայցելի սեպտեմբերի սկզբներին

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) նոր հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին մտադիր է սեպտեմբերի առաջին կեսին Դամասկոս այցելել, հայտնում է AFP գործակալությունը:

 

Բացի այդ, Բրահիմին գալիք շաբաթ Նյու Յորքում հանդիպում կունենա նախկին բանագնաց Քոֆի Անանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ, ինչի մասին հայտարարել է նրա խոսնակ Ահմադ Ֆավզին:

 

«Բրահիմին մտադիր է Սիրիա այցելել: Ըստ ամենայնի, դա տեղի կունենա մինչ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 24-ին կայանալիք նիստը»,-նշել է Ֆավզին:

 

Սիրիայի հարցով հատուկ պատվիրակը Նյու Յորքում է` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձրաստիճան դիվանագետների հետ բանակցությունների նպատակով:

 

Բրահիմին օգնություն է խնդրել ՄԱԿ-ի ԱԽ-ից, սակայն չի ներկայացրել որևէ ծրագիր, որն ի զորու կլիներ վերջ տալ 17 ամսից ավելի տևող սիրիական հակամարտությանը:

 

Բրահիմին իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի սեպտեմբերի 1-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031