Բաժիններ՝

Շախտյորի՝ օգոստոս ամսվա լավագույն 5 գոլերից չորսի հեղինակը Մխիթարյանն է

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքն ամփոփել է այցելուների շրջանում անցկացված ավանդական հարցումը, որն այս անգամ պետք է որոշեր օգոստոս ամսին «հանքափորների» հեղինակած լավագույն գոլը:

Հարցմանը մասնակցած 928 երկրպագուներից 120-ը (12,93%) իրենց ձայնը տվել են Լուիս Ադրիանոյի` «Կարպատների» դարպասն ուղարկած գոլի օգտին, որը զբաղեցրել է երրեդ տեղը: Առաջին և երկրորդ հորիզոնականում համապատասխանաբար գտնվում են Հենրիխ Մխիթարյանի` «Կարպատների»  (287 ձայն` 30,93%) և «Վոլինիի»  (122 ձայն` 13,15%) դարպասն ուղարկած գնդակները:

Հատկանշական է, որ, ըստ երկրպագուների, օգոստոս ամսին թիմի հեղինակած լավագույն 5 գոլերից 4-ը խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը: Հենրիխի` «Չեռնոմորեցին» խփած առաջին գոլի օգտին են քվեարկել 73 երկրպագու (7.87%), իսկ ևս 63-ը (6,79%) լավագույնն են համարել  «Վորսկլայի» հետ խաղում նրա առաջին գոլը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս