Դարձյալ օձ է կծել, այս անգամ Ուջանում
Ամառն արդեն իր դիրքերը պատրաստվում է զիջել, բայց շոգ եղանակը ոչ թե մեղմանում, այլ նոր թափ է ստանում, իսկ դրան զուգահեռ` օձերի կծոցներից թունավորման դեպքերը ավելանում են:
Այսօր վաղ առավոտյան մամուլում տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 07.48-ին, օձի կծոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Ուջան գյուղի բնակիչ՝ 1959թ. ծնված Հրաչյա Սահակյանը:
168.am-ի հետ հեռախոսազրույցում Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Հովհաննիսյանն ասաց.«Հրաչյա Սահակյանի մատն է օձը կծել: Վիճակը միջին ծանրության է: Համապատասխան բուժում է ստացել և շարունակական ստանում է: Ստացել է անտիգյուրզին, հակաշոկային միջոցներ են կիրառվել և ստանում է դեզինտօքսիկացիոն հեղուկներ: Իհարկե դրական տեղաշարժ կա: Վիճակը կկարդավորվի 3-4 օր հետո: Հրաչյա Սահակյանը այս տարի օձի կծոցից մեր բուժկենտրոն տեղափոխված 17 –րդ մարդն է: Ունեցել ենք շատ ծանր դեպքեր, բայց մահացու դեպքեր չենք ունեցել»: