Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհիներից մեկը մյուսից գողություն է կատարել

Օգոստոսի 29-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի մի ուղևորից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն   չվերթի ուղևորուհիներից մեկը օդանավակայանում, իրերի զննման կետից գողացել է մեկ այլ ուղևորուհու ժամացույցը` պատճառելով 410.000 դրամի նյութական վնաս:
Հանցագործություն կատարած կինը բերման է ենթարկվել գծային բաժին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031