
Samsung-ն Apple-ի տուգանքը է վճարել 5 ցենտանոցներով

Samsung ընկերությունը Apple-ին 1,05 մլրդ դոլարի չափով տուգանքը վճարել է 5 ցենտանոցներով: Հիշեցնենք, որ Սան Խոսեի դաշնային դատարանն օգոստոսի 25-ին Samsung ընկերությանը պարտավորեցրել էր 1,05 մլրդ դոլարի տուգանք վճարել Apple-ին՝ արտոնագրային խախտումների համար:
Այսպիսով ընկերությունը որոշել էր հետաքրքիր ձեւով վճարել իր տուգանքը, այս նորությունը բուռն տարածում է գտել ինտերնետում: Նշենք, որ լուրեր էին տարածվել, որ Apple-ի գլխավոր գրասենյանին մոտեցել էին 30 բեռնատար բեռնված 5 ցենտանոցներով: Ու մինչ Apple ընկերության անվտանգության աշխատակիցները փորձում էին ասել, որ դրանք սխալ վայրում են գտնվում, ընդամենը րոպեներ անց Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը զանգ է ստանում Samsung ընկերության ղեկավարից, ով բացատրում էր, որ իրենք որպես փոխհատուցում վճարում են 1 մլրդ դոլար տուգանքը:
Հետաքրքիրն այն է, որ ստորագրված փաստաթղթում նշված չէ վճարման մեթոդը: Այս «կատակը» նոր գլխացավանք է Apple-ի ղեկավարների համար, քանի որ այդ գումարը հաշվելը եւ ստուգելը երկար ժամանակ կպահանջի նրանցից:
Samsung ընկերության ղեկավարը լրատվամիջոցներին հայտնել է, որ իր ընկերությունը չի վախենում նրանցից, ովքեր փորձում են «կեղտոտ խաղեր» խաղալ, եւ եթե ուզում է կեղտոտ խաղալ, նրանք էլ գիտեն, թե ինչպես պետք է դա անել: «Դուք կարող եք ծախսել այդ մետաղադրամները որտեղ ցանկանում եք, դա իմ խնդիրը չէ, ես արդեն վճարել եմ եւ այդպիսով կատարել օրենքի պահանջը»,-ասել է նա: