
Մահացել է Ալվարդ Պետրոսյանի որդին

Այսօր 39 տարեկան հասակում մահացել է Ալվարդ Պետրոսյանի և դերասան Լորենց Առուշանյանի որդին` Նարեկ Առուշանյանը: Նարեկը նրանց միակ զավակն էր:
Նա արդեն երկար ժամանակ է՝ տառապում էր քաղցկեղով:
Նարեկ Առուշանյանը 2007 թվականից Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենն էր:
Նարեկ Առուշանյանի հոգեհանգիստը կայանալու է օգոստոսի 14-ին` Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում:
168.am-ի աշխատակազմը ցավակցում է Նարեկի հարազատներին: