
Ուսեյն Բոլտը դիջեյ է աշխատել Լոնդոնի ակումբներից մեկում (տեսանյութ)

Լոնդոնի օլիմպիական խաղերում կրկնելով Պեկին 2008-ի արդյունքը և նվաճելով 3 ոսկե մեդալ՝ ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը շաբաթ օրվա մրցավազքից հետո Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում հանդես է եկել դիջեյի դերում՝ ուրախացնելով հավաքվածներին։
Մրցումների ժամանակ իր շոուներով հայտնի մարզիկն ասել է, որ իրեն հաջողվել է հասնել այն ամենին, ինչն ինքը նախանշել էր մինչև Լոնդոն ժամանելը։ «Մենք միշտ ժամանում ենք Օլիմպիական խաղերին և տալիս բոլոր մեր ուժերը։ Թե՛ Պեկինում և թե՛ Լոնդոնում մենք հոյակապ ելույթ ունեցանք։ Ինձ համար մեծ պատիվ է լինել այս թիմի անդամ, կիսել գործընկերներիս հետ հաղթանակների բերկրանքը և անել այն, ինչը մինչ այդ ոչ մեկին չի հաջողվել։ Հիմա ոչնչի մասին չեմ ցանկանում մտածել։ Ուզում եմ պարզապես ուրախանալ և տոնել», – ասել է մարզիկը։ Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը