
Հաջողություն, Քարդաշյան քույրեր

«Այլևս կանայք ունեն ընդօրինակման այլ օրինակ, հաջողություն, Քարդաշյան քույրեր»,- գրել է բրիտանական «The Guardian» պարբերականի մեկնաբան Էլիզաբեթ Դեյը` իր հրապարակած հոդվածում խոստովանելով, որ Օլիմպիադայի շնորհիվ դադարել է ամաչել իր քաշից: Նա հայտնաբերել է, որ հասակով և քաշով իր մերձավորագույն «երկվորյակը» ռուս թենիսիստուհի Ելենա Վեսնիանան է:
«Անկեղծ ասած, նախկինում ես Վեսնիանայի մասին չէի լսել, սակայն նա հրաշալի տեսք ունի. Բարձրահասակ, շատ լավ մարզավիճակում, և ամենակարևորը` նա առողջ տեսք ունի»,- գրում է «The Guardian»-ի մեկնաբանը: Նա խոստովանել է, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ իրեն համեմատում էր ոչ թե հօգուտ իր անձի՝ այլ հոլիվուդյան դերասանուհիների և ֆոտոմոդելների հետ: Իսկ Օլիմպիադային հետևելով՝ նա սկսել է գնահատել իր մարմնի ուժի, ոչ թե՝ նիհար լինելու տեսանկյունից: