Խոշոր կուտակում հայ-վրացական սահմանին՝ անկազմակերպվածության պատճառով

Այսօր, ժամը 16:00-ի սահմաներում, հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետից մի խումբ քաղաքացիներ զանգահարել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին և հայտնել, որ ՀՀ սահմանապահ ծառայության աշխատակիցների ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում արդեն մի քանի ժամ է, որ շուրջ 400 քաղաքացիներ, որոնց թվում` մանկահասակ երեխաներ, տարեցներ, կանայք, չեն կարողանում վրացական սահմանից անցնել Հայաստան, իսկ մեծ թվով քաղաքացիներ չեն կարողանում Հայաստանից անցնել Վրաստան:
Պատճառն այն է, որ սահմանապահ ծառայության աշխատակիցները, ովքեր ենթարկվում են ազգային անվտանգության ծառայությանը, ըստ քաղաքացիների պատմածի, անբարեխղճորեն են կատարում իրենց աշխատանքը: Նշված ծառայությունում տեղակայված են 5-ից ավելի անցակետեր, սակայն գործում է մեկը, ինչը առաջացնում է հերթեր և կուտակումներ:
Այնուհետև ֆոտոլրագրողը հայտնել է, որ սահմանակետի հերթում գտնվող քաղաքացիները նորից զանգահարել են իրեն և ասել, որ հարցը մասամբ լուծվել է, քանի որ միջամտել են մաքսային ծառայության աշխատակիցները, ովքեր փորձում են հնարավորինս օգնել սահմանապահներին:

Տեսանյութեր

Լրահոս