ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ անմիջապես փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խմբի հրահանգիչը, հերթական շրջայց իրականացնելիս, նկատել և ջրից դուրս է բերել 2004 թ. ծնված Ալեն Ղուկասյանին (Էջմիածին քաղաքի բնակիչ), ում ջրափրկարարները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
«Նոյ» գործարանում բեմականացված տոնակատարությանը մասնակցել են հայտնի դերասաններ, երգիչ-երգչուհիներ`Հայկոն, Սոնա Շահգելդյանը,և այլք: Արարողությանը ներկա էր նաև Գ. Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը: Իսկ դերասան Կարեն Ջանիբեկյանը արարողությանը և կոնյակի համտեսին ձեռնափայտով էր եկել:
Առջևից ընթացող «Ուրագանի» վրա գտնվող տանկն ընկել է և բախվել 2-րդ «Ուրագան»-ին, որի վրա գտնվող տանկն իր հերթին ընկել է «Ջիփ» մակնիշի 16 XX 111 համարանիշի ավտոմեքենայի վրա և այն ջարդելուց հետո գլխիվայր շրջվել:
Բելառուսի ազգային հավաքական է հրավիրվել Սոլիգորսկի «Շախտյորի» կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը:
Վարչապետը հայտարարել է, որ էներգետիկայի արդեն իսկ նախկին նախարար Ալեքսանդր Խեթագուրին նշանակվել է ֆինանսների նախարար: Մերաբիշվիլին հավելել է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվել պատգամավոր Վախթանգ Բալավաձեն:
Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Խորը ցավով տեղեկացա Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների և ահռելի ավերածությունների […]
Ըստ ապստամբների՝ օդանավը խփվել է Իրաքի հետ սահմանից 120 կմ հեռու գտնվող ալ Մուհասան քաղաքի մոտ:
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան որոշել է Մանո Մենեզեսին թողնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Վիզա չի պահանջվի նաեւ հետխորհրդային մի շարք երկրներ` Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան, Ուզբեկստան եւ Բելառուս այցելելու համար:
Թե ով կհաղթի այդ մրցակցությունում, դժվար է ասել: Ակնհայտ է միայն, որ ով էլ հաղթի` պարտվողի դերում լինելու է Հայաստանը:
Հավաքվելով այն շենքի առջեւ, որտեղ բնակվում է երկրի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը՝ ցուցարարները կոչ են արել պաշտպանության նախարարին եւ վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրաժարական տալ՝ Իսրայելի քաղաքացիների կյանքը վտանգի ենթարկելու փոխարեն։
Այցի ընթացքում Սուրբ Պողոս և Պետրոս հայկական եկեղեցու մոտ կայացել է տոնական հավաք:
«Երիտասարդ մարդկանց հետ և նրանց համար աշխատելն իմ առաջնահերթություններից մեկն է: Երիտասարդությունը փոխակերպումների ունակ ուժ է. նրանք փոփոխությունների ստեղծագործ, կարող և խանդավառ դեսպաններ են` լինի դա հանրային հրապարակում, թե կիբեռտարածքում»,- իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:
Նիստին մասնակցում են նաև ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը և արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը, փոխվարչապետ Բեշիր Աթալայը: Չի բացառվում, որ նիստի ժամանակ կարող են քննարկվել նաև սիրիական վերջին զարգացումները, տեղեկացնում է Miliyet-ը:
ՌԴ նախագահ Պուտինը ցավակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին անցյալ շաբաթ տեղի ունեցած և մարդկային մեծաքանակ զոհեր պատճառած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
«Ռապիդի» հետ հանդիպման ժամանակ նա 11-մետրանոցից այնքան բարձր հարվածեց, որ գնդակը հայտնվեց մարզադաշտի տրիբունաների ամենավերին յարուսում:
ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքով առաջացած հումանիտար պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաև համախմբել միջազգային օժանդակությունը դրա պատճառած հետևանքները հաղթահարելու համար:
«Արբանյակը կարողացել են թեքել դեպի Արևը, և նրա էներգահաշվեկշիռը պահպանվում է: Սարքի արևային մարտկոցները բացվել են: Հեռաչափական տվյալները ցույց են տվել, որ արբանյակի բոլոր համակարգերը աշխատանքային վիճակում են: Սակայն քանի որ արբանյակը համապատասխան ուղեծրում չէ, նրա օգտագործումն անհնար է», նշել են ընկերությունում:
Այս մրցումների ժամանակ երկրորդ տեղ զբաղեցրած նորզելանդուհի Վալերի Ադամսը կստանա ոսկե, բրոնզե մեդալ նվաճած ռուսաստանցի մարզուհի Եվգենիյա Կոլոդկոն՝ արծաթե, իսկ չորրորդ տեղը զբաղեցրած չինուհի Լիջիաո Կոնգը՝ բրոնզե մեդալ։
Ուզբեկստանը ամերիկյան ներդրողներին առաջարկում է ներդրումների լայն սպեկտր: Բազմաթիվ հնարավորություններ կան էներգետիկայի, բնական ռեսուրսների ոլորտում:
Տիգրան Սարգսյանն, ըստ էության, կանգնած է «ռուսական շահին զոհաբերվելու» իրական վտանգի առջև: Իր պաշտոնավարման ավելի քան չորս տարիների ընթացքում, բացի դեկլարատիվ հայտարարություններից, քաղաքական որևէ շոշափելի գործառույթ և վարքագիծ չցուցաբերած Տիգրան Սարգսյանը երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցում, կամա թե ակամա, դարձել է ռուսների հետ «դիմակայության» մեջ Հայաստանի Հանրապետության շահը պաշտպանող պաշտոնյան:
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն առաջադրելու է իր թեկնածությունը 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: Այդ մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Տ.Կարապետյանը:
Օդի բարձր ջերմաստիճանը և ցածր խոնավությունը խոչըդոտում են Կանարյան կղզիներում մոլեգնող հրդեհների մարման աշխատանքներին: Հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 4700 մարդ: Հրդեհների հետևանով առաջացած բարդ իրավիճակի պատճառով փակվել են նաև մի քանի ավտոմայրուղիներ:
Օգոստոսի 12-ի գիշերը փողոցում՝ Երևանի Աբովյան 18 հասցեի մոտ, մի քանի երիտասարդներ վիճաբանել են, հանգամանքները պարզվում են, ոստիկանության կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն: Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների, վիճաբանողների թվում է եղել ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետի որդին, ով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանում, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզի նախալեռնային շրջաններում կգրանցվի այս տարվա ամռան ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը՝ 36-39 աստիճան տաքություն: Ըստ որում, Վայոց ձորում ջերմաստիճանն էլ ավելի բարձր կլինի՝ 37-39 աստիճան տաքություն: Այս մասին տեղեկանում ենք «Հայհիդրոմետից»:
Շաբաթ օրը Իրանը ցնցած երկրաշարժի հաջորդական մի քանի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 306-ի, իսկ վիրավորներինը անցնում է 3 հազարը: Այսպիսի պաշտոնական տեղեկատվություն է տարածել Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը:
Ես կրթվել եմ հայկական վարժարանում: Իմ մանկության տարիներին թուրքերի կողմից վատ բաներ չեմ տեսել: Ծնողներս հավանաբար տեսել են, բայց ոչինչ չեն ասել: Ես ծնողներիս միակ զավակն եմ: Տիկինս ինձ նման` Ստամբուլում է ծնվել: Ունեմ 26 -ամյա որդի, ում անունն Արտաշես է: Որդիս համակարգիչների ինժեներ է և բնակվում է Լաս Վեգասում:
168.am-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի պատասխանատու բժիշկ Արմեն Մուրադյանը տուժածի վիճակը գնահատել է բավարար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նշվում էր, թե Սիրիայում ձերբակալվել են 12 թուրք սպաներ, այդ թվում՝ նաև 1 թուրք գեներալ:
PKK-ի այդ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ողջ խորհրդարանի դեմ», ասել է Էրդողանը: