Բաժիններ՝

Իտալացիները կկրեն հատուկ մարզաշապիկներ՝ ի հիշատակ 1982-ի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի

Իտալիայի հավաքականը Անգլիայի դեմ ընկերական խաղում կկրի հատուկ մարզաշապիկներ՝ ի հիշատակ 1982-ի աշխարհի առաջնությունում հաղթանակի, հայտնում է Football Italia-ն:

Իտալացիները իրենց 4 հաղթանակներից երրորդը տարել են Իսպանիայում ուղիղ 30 տարի առաջ: Այդ մրցաշարը պատմության մեջ հիշվում է Բրազիլիայի դեմ խաղում Պաոլո Ռոսիի հեթ-տրիկով ու եզրափակչում Արևմտյան Գերմանիայի նկատմամբ 3-1 հաշվով տարած հաղթանակով:

Թիմը կրելու է ճիշտ նույն մարզաշապիկը, որը եղել է չեմպիոնների հագին, բայց այս անգամ դրանց վրա կլինեն հատուկ նշաններ: Բացի այդ, նախատեսվում է, որ մարզաշապիկը սահմանափակ քանակությամբ վաճառքի է հանվելու:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031