
Քուրդ զինյալները հայտնել են թուրք պատգամավորին առևանգելու դրդապատճառները

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցութունը հայտարարություն է տարածել՝ կապված օգոստոսի 12-ին Թունջելի-Օվաջըք ճանապարհին իր իսկ կողմից ընդդիմադիր պատգամավոր Հուսեին Այգունի առևանգման հետ:
PKK-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կարճ ժամանակ անց Այգունն ազատ կարձակվի. «Այգունը մի քանի օրով կհյուրընկալվի մեզ մոտ: Դա կազմակերպության որոշումն է: Կարճ ժամանակ անց նա ազատ կարձակվի»:
PKK-ն պատգամավորի առևանգումը պատճառաբանել է Թունջելիի (Դերսիմ) խնդիրների վրա իշխանությունների ուշադրության բևեռման փորձով: