
Անհավանական ելք՝ Հունգարիայի առաջնության խաղում (տեսանյութ)

Մրցաշրջանի ամենադրամատիկ խաղավերջերից մեկը տեղի ունեցավ Հունգարիայում՝ «Հոնվեդ» – «Վիդեո2ոն» խաղի ժամանակ: «Հոնվեդը» հաշվի մեջ առաջ էր 11-րդ րոպեից սկսած, բայց մրցավարի կողմից ավելացված ժամանակում թիմի դարպասապահը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում ու հեռացվեց դաշտից:
Երկրորդ դարպասապահը չէր կարող դաշտ մտնել. բոլոր փոխարինումները սպառված էին: Ու այդ ժամանակ դարպասապահի ձեռնոցները անցրեց պաշտպան Իվան Լովրիչը և անհավանական ցատկով փրկեց թիմին վերահաս գոլից։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը