Բաժիններ՝

Արթուր Սարկիսով. Միայն հաղթանակ ենք ակնկալում

Հայաստանի ազգային հավաքականն այսօր միակ բաց մարզումն անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո լրագրողների հետ զրույցում Բելառուսի հետ խաղի ակնկալիքներով կիսվեց վերջերս «Վոլգա» տեղափոխված հարձակվող Արթուր Սարկիսովը.

-Միայն հաղթանակ ենք ակնկալում: Խաղալու ենք, ջանքեր չենք խնայի: Կարծում եմ` բոլորն էլ լավ են նախապատրաստված ու վատ մարզավիճակում չեն:

-Բացի առաջիկա խաղից, այս մրցաշրջանում կայանալիք մյուս հանդիպումների մասին ի՞նչ կասես:

-Առջևում աշխարհի առաջնության ընտրական փուլն է: Մեզ հետաքրքիր մրցավեճեր են սպասվում: Շատ հաճելի կլինի հաղթել Իտալիայի հավաքականին: Ցանկությունը մեծ է ու բոլորս էլ պայքարելու ենք դրա համար:

-Տեղափոխվել ես նոր թիմ` «Վոլգա», ինչպիսի՞ տպավորություններ ունես:

-Տպավորությունները միայն դրական են: Դեռևս ծանոթանում եմ տղաների հետ: Ինձ շատ լավ ընդունեցին: Ճիշտ է, հիմա երիտասարդական թիմում եմ խաղում: Պատճառն այն է, որ նոր-նոր եմ տեղափոխվել, դեռ անհրաժեշտ մարզավիճակում չեմ: Առայժմ մարզիչն ուսումնասիրում է իմ խաղը:

-Իսկ ե՞րբ քեզ կտեսնենք հիմնական կազմում:

-Դե, դա մարզչից է կախված: Կարծում եմ` շուտով:

-Մարզավիճակիդ մասին ի՞նչ կասես:

-Չեմ կարող ասել, թե գերազանց վիճակում եմ, բայց աստիճանաբար հասնում եմ դրան:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031