Ոստիկանությունից տեղեկացրել են, որ Վրաստանում ծնված, բազմիցս դատապարտված 51-ամյա Կամո Սաֆարյանը համակարգել է Մերձմոսկովյան մարզի թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորումների գործունեությունը:
«Թող այդ օգնությունը կարիքավորներին տան, ես իմ աշխատավարձն եմ ուզում ստանալ»:
Ցավում ենք, որ առայժմ ստիպված եք եղել թողնել ձեր օջախները մի երկրում, որ իր դռներն է բացել Եղեռնից և մեծ հայրենազրկումից մազապուրծ եղած մեր հայրենակիցերին՝ մեր պապերին:
Բեսեսկուի պաշտոնանկության գործընթացը սկսվել է հուլիսի սկզբին: Նրա հիմնական հակառակորդը համարվող ընդդիմադիր ձախակենտրոն կոալիցիայի ջանքերով նախագահին իմփիչմենթ էր հայտարարվել, ինչին կողմ էր քվեարկել 258 պատգամավոր:
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) պատվիրակությունը` վարչության փոխնախագահ Սերգեյ Շատալովի գլխավորությամբ անցյալ շաբաթ այցելել է Երևան:
Դեպքը պատահել է Լոձ քաղաքից ոչ հեռու` երկաթուղային ճանապարհի անցումի մոտ:
ԲՀԿ-ն միանալո՞ւ է «Ժառանգություն» խմբակցության` Ազգային ժողովում հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:
Ծրագրային բոլոր դրույթները այս հարցի շուրջ արդեն մշակված են և ավարտին մոտ փուլում են գտնվում:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Ահմեդ Սեւերը նաև նշել է, որ Աբդուլլահ Գյուլը հավանաբար կառաջադրվի երկրորդ ժամկետի համար 2014թ.-ի նախագահական ընտրություններում:
Հայաստանի հաջողության բանալին՝ կրթված, անկաշկանդ մտածող, բանիմաց երիտասարդներն են:
Իտալիայի ներկայացուցիչ Կոնստանցիո Դել Պինտոն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` արժանանալով 30.000 եվրոյի: Իսկ 20.000 եվրոյով երրորդ հորիզոնականում է Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Յարեմչուկը:
Հաշվի առնելով այս հանգամանքը եւ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեի 2004թ.-ի եզրափակիչ դիտողությունները` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2011թ.-ին հիմնվեց երեխաների իրավունքների պաշտպանության բաժին:
Փառատոնի բացման օրը` օգոստոսի 10-ին, կցուցադրվի «2 Լեոնիդ 2» ֆիլմը:
Այսօր իվանդանոցում մահացել է Երևանի Մամիկոնյանց 40/2 շենքի բնակիչ, 26-ամյա Աղաս Մկրտչյանը:
Ցանկի 35-րդ հորիզոնականում է հայտնվել հայազգի 32-ամյա դերասան, շոումեն Միխայիլ Գալուստյանը, ում տարեկան եկամուտը 2.7 մլն դոլար է, մամուլում հիշատակվել է 245, իսկ որոնման համակարգում որոնվել 1.180.000 անգամ: Ցանկի 41-րդ հորիզոնականում է 38-ամյա Գարիկ Մարտիրոսյանը: Նրա տարեկան եկամուտը 2.8 մլն դոլար է, մամուլում հիշատակվել է 201, իսկ որոնման համակարգում որոնվել 790.000 անգամ:
Այս տարի ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ամենաշատը դիմել են՝ Հանրային կառավարում, կառավարման հոգեբանություն և քաղաքագիտության բաժիններ, նվազել են Իրավագիտության ֆակուլտետի դիմորդները:
Հիպոթեքային վարկավորման ցուցանիշները վկայում են, ոչ թե երիտասարդները չեն վստահում հիպոթեքային համակարգին, այլ՝ հիպոթեքային համակարգը չի վստահում երիտասարդներին։
Հանցավորության մակարդակը բարձր է Երևանում, իսկ ամենացածրը գրանցվել է Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
Նրանք կոչ արել աջակցել նախագահ Բաշար ալ-Ասադի՝ հասարակական պահանջներին համահունչ անցկացվող բարեփոխումներին, և խնդիրները լուծել երկխոսության միջոցով:
Ինչո՞ւ ՀՀՇ-ն որևէ տեսակետ չի հայտնում ՀՀՇ անդամ Վանո Սիրադեղյանի հարցի վերաբերյալ:
Քննությունը վարում է Քննչական գլխավոր վարչությունը: Նախաքննության շահերից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը հրաժարվում է մանրամասներ հաղորդել:
Շրջագայությունը նվիրված է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20- ամյակին և հայ գրատպության 500-ամյակին:
Թուրքիայի զինված ուժերից «Ջիհան» լրատվական գործակալությունը տեղեկացել է, որ շրջանում քուրդ զինյալների դեմ պայքարը շարունակվում է և դրան մասնակցում են օդային ու ցամաքային ուժերը:
Հալեպը Սիրիայի խողորագույն քաղաքներից մեկն է և նրա ֆինանսական կենտրոնը: Այնտեղ ապրում է շուրջ 2.5 մլն մարդ: Հուլիսի 23-ից շարունակվող մարտերի զոհերի և վիրավորների մասին ստույգ տվյալներ չկան:
Երեկ ևս մի վարորդ վրաերթից հետո չի օգնել տուժածին, որն այս անգամ երեխա է, ու դարձյալ դիմել է փախուստի: Հուլիսի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ճամբարակ-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի և դիմել փախուստի:
Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Հանրապետության նախագահն այսօր հյուրընկալվել է նաև խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած հայ մարզիկների պատվին Հայ առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի կողմից կազմակերպված Հայկական բացօթյա փառատոնին:
Միաժամանակ հայկական լրատվամիջոցներում լուրեր կան, որ ՀՀ-ում Սիրիայի դեսպանության խորհրդական Մոհամադ Հոսամ Հաֆեզն այսօր աշխատանքի չի ներկայացել:
Ողջ Հնդկաստանն ապշել է, երբ 30-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ուղիղ հեռարձակման ժամանակ հնդիկ մարզիկ Սուշիլ Կումարի կողքին տեսել է անհայտ մի կնոջ:
Այս մասին երեկ առավոտյան հաղորդել է «Լիբանանի ձայն» ռադիոկայանը:
Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսի ընտրությունները տեղի էին ունեցել հուլիսի 7-ին, որի արդյունքներով հաղթել էր Ազգային ուժերի միությունը: