Բաժիններ՝

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կոռուպցիա չկա՞

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կոռուպցիա չկա, մեզ մոտ ընունվում են միայն լավ գիտելիքներ ունեցող ուսանողները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Ավելին՝ նա հայտարարեց, թե ինքը համոզված է դրանում, իսկ թերահավատներին խորհուրդ տվեց այդ մասին հարցնել իրենց ծանոթներին ու մտերիմներին՝ տեղեկատվության հավաստիությունը ճշտելու համար: «Մենք փոքր երկրում ենք ապրում, այնպես որ՝ եթե այս տեղեկատվությունը հավաստի չլինի, կարող եք այն շատ արագ ճշտել դա»,- ասաց Ա. Լոքյանը:

Նրա տեղեկացմամբ, այս տարի ակադեմիայում 32 անվճար տեղի համար, դիմել էր 180 հոգի: Իսկ վճարովի 1 տեղի համար 3 դիմորդ է եղել: Ընդհանուր առմամբ, ռեկտորի տեղեկացմամբ, ակադեմիայում ուսանողների թիվը 500 է:

Այս տարի ամենաշատը դիմել են՝ Երեւանի պետական համալսարանից, Տնտեսագիտական համալսարանից, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից, Ռուս- հայկական սլավոնական համալսարանից. դիմորդներ եղել են նաեւ մասնավոր բուհերից՝ Գլաձորից, Աճառյանից և այլն:

Այս տարի ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ամենաշատը դիմել են՝ Հանրային կառավարում, կառավարման հոգեբանություն և քաղաքագիտության բաժիններ: Այս տարի դիմորդների նվազում է նկատվում Իրավագիտության ֆակուլտետում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031