
Ռումինիայի նախագահը կմնա պաշտոնում՝ չնայած… 80% դեմ ձայներին

Ռումինիայում երեկ անցկացվում էր նախագահ Տրայան Բեսեսկուին պաշտոնից զրկելու մասին հանրաքվե: Այն տապալվել է բնակչույթան չափազանց ցածր ներկայության պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական բյուրոյին: Պաշտոնական տվյալներով հայտը կազմել է 45,92%:
Համընդհանուր քվեարկությունը կայացած կհամարվեր, եթե մասնակցեր բնակչության` նվազագույնը` կեսը:
Այսպիսով Բեսեսկուն կշարունակի պաշտոնավարել, չնայած որ քվեարկածների ավելի քան 80%-ը նրա հեռանալու օգտին են ձայն տվել:
Բեսեսկուի պաշտոնանկության գործընթացը սկսվել է հուլիսի սկզբին: Նրա հիմնական հակառակորդը համարվող ընդդիմադիր ձախակենտրոն կոալիցիայի ջանքերով նախագահին իմփիչմենթ էր հայտարարվել, ինչին կողմ էր քվեարկել 258 պատգամավոր:
Բեսեսկուին պաշտոնանկ անելու փորձ արվել էր նաև 2007-ին, երբ Խորհրդարանում իմփիչմենթից հետո հանրաքվեն տապալվել էր նույն` ցածր հայտի պատճառով: