
Ճանապարհատրանսպորտային դեպքերի աճ` նախորդ տարվա համեմատ

2012թ. առաջին կիսամյանկում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 10,7 տոկոսով: ՀՀ ոստիկանության հրապարակած վիճակագրության համաձայն, եթե 2011թ. գրանցվել էր 8465, ապա 2012թ.` 7560 հանցագործություն:
Հանցավորության մակարդակը բարձր է Երևանում, իսկ ամենացածրը գրանցվել է Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
Եթե առաջին կիսամյակում նվազում է արձանագրվել սպանության փորձերի, գողության, զենքի, ռազմամթերքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման հարցում, ապա աճել են շահագործման նպատակով մարդկանց ապօրինի տեղափոխման (թրաֆիքինգի) հայտնաբերման, ճանապարհատրանսպորտային դեպքերը, դրանց հետևանքով զոհվածների, մարմնական վնասվածք ստացածների, հետիոտնի վրաերթի դեպքերի թիվը:
2012թ. հունվարի 16-ից սկսած մայրաքաղաքի 20 խաչմերուկներում տեղադրվել է տեսանկարահանման և 30 փողոցներում` արագաչափ սարքեր: Դրանց միջոցով հայտնաբերվել և երթևեկության կանոնները խախտելու համար վարչական տույժ է նշանակվել 122.000 որոշումներով: