
«Նոր ալիք 2012»-ի հաղթող է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Նիլուն

Ավարտվեց նաև այս տարվա «Նոր ալիքը»: Երիտասարդ կատարողների միջազգային 11-րդ մրցույթի հաղթողների անունները հայտարարվեցին քիչ առաջ` ծովափնյա Յուրմալա քաղաքում տեղի ունեցած գալա-համերգի ժամանակ:
Եվ այսպես, «Նոր ալիք 2012»-ի հաղթող է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Նիլուն, որն էլ իր հետ տուն է տարել «Բյուրեղյա ալիք»-ն ու 50.000 եվրո դրամական պարգև:
Իտալիայի ներկայացուցիչ Կոնստանցիո Դել Պինտոն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` արժանանալով 30.000 եվրոյի: Իսկ 20.000 եվրոյով երրորդ հորիզոնականում է Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Յարեմչուկը:
«Նոր ալիք 2012»-ի շրջանակում հանդես է եկել 14 երկրի 16 մասնակից: Հայաստանն այս տարի ներկայացրել է Սուրեն Առուստամյանը:
Bravo.am