«Գյումրիի հարցը ՀԱԿ-ը դեռևս չի քննարկել»

«Ոչ մի որոշում չկա, Գյումրիի հարցը ՀԱԿ-ը դեռևս չի քննարկել»,- 168.am-ի հետ զրույցում` ի պատասխան հարցին, թե ո՞մ թեկնածությունն է պաշտպանելու Հայ ազգային կոնգրեսը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Իսկ մեր այն հարցադրմանը, թե վերջերս ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի նպատակով ստեղծված «Ելք» շարժմանը միացած Լ.Զուրաբյանի կարծիքով` ՀՀՇ-ն ինչո՞ւ որևէ տեսակետ չի հայտնում ՀՀՇ անդամ Վ.Սիրադեղյանի հարցի վերաբերյալ, նա պատասխանեց. «Ես ընդանրապես նպատակահարմար չեմ համարում որևէ կարծիք հայտնել այդ հարցի վերաբերյալ»:

 


Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս