ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2012թ. առաջին կիսամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հայաստանյան գազի մոնոպոլիստը։ Ընկերությունը տարվա առաջին 6 ամիսներին պետբյուջե է վճարել 18.2 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։
60 կգ քաշայինների պայքարում 1/4 եզրափակիչ է դուրս եկել նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանը, ով ուժերը կչափի հարավկորեացի Գվան Խյոն Չոյի հետ:
Բանակցությունների արդյունքում նրա վարած տաքսին մոտեցրել են դեպքի վայրին, որից հետո հնարավոր է եղել նրան հետ պահել ինքնասպանություն կատարելուց:
Armenia Wine գինու գործարանի սեփականատեր Վահագն Մկրտչյանի խոսքով` իրենք մի քանի նորամուծություններ են մտցրել, որ մնացած խմիչք արտադրողներին ստիպել է վարել նույն քաղաքականությունը։
Ըստ թուրքական կայքի՝ մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնել նահանգի Մշակույթի և զբոսաշրջության վարչությանը ու նաև նշել են, որ եկեղեցում չի մնացել ոչ մի վիմագրություն կամ սրբապատկեր, բայց իրենց գիտենալով եկեղեցին կառուցել են հայերը:
Ռուսաստանի արտոնագրային բյուրոն՝ «Ռոսպատենտը», մերժել է «Միմինո» ապրանքանիշի գրանցումը։ Հայտը ներկայացրել էր Ռուսաստանում էլիտար ալկոհոլային խմիչքների խոշոր ներմուծող «Ռուսիմպորտ» ընկերությունը։
Նույն տարում Հրաչյա Ռոստոմյանը ձեռք է բերել նաև երկու ավտոմեքենա՝ «Մերսեդես S220» և «Հունդայի սոնատա» մակնիշի: Նա, կառավարության որոշման համաձայն, պարտավոր էր իր գույքի և եկամուտների հայտարարագրում նշել նաև ձեռք բերված ավտոմեքենաների արժեքը, սակայն թաքցրել է:
Երևանում հուլիսի 28-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ ճակատային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Եվ սա թմրադեղերի հետ կապված առաջին սկանդալը չէ Օլիմպիադա-2012-ում:
Նախագծերի իրականացման համար կպահանջվի 3-4 տարի, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մոտ 10 մլն եվրո, ինչն էլ երաշխիք կհանդիսանա Հայաստանի Հանրապետությանը՝ մոտակա 50 տարիների ընթացքում հայրենական արտադրության բարձրորակ և մրցունակ աղով ապահովելու, ինչպես նաև արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու համար։
Այսօր՝ հուլիսի 28-ը, PR-ի և PR մասնագետների օրն է:
Մինչ այդ Հովհաննես Դավթյանը որակավորման փուլում հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Տոբիաս Էնգլմայերին:
«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 29-ին՝ կիրակի օրը, բողոքի ակցիա է կազմակերպում Խոսրովի արգելոցում «Գիլան»-ի հատվածում:
2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում Տիգրան Մարտիրոսյանը համարվում էր ոսկե մեդալի հավակնորդ:
Սիրիական ընդդիմությունը փորձում է Հալեպը վերածել զինյալների կենտրոնակայանի, որի նախատիպը եղավ Բենգազին` Լիբիայում:
Արամ Ա-ն հանձնարարել է Կիլիկիան Կաթողիկոսության թեմերին` նյութական աջակցություն ապահովել Սիրիայի ազգային վարժարանների համար:
Գիտելիքի փառատոնը հնարավորություն կտա պատանիներին` սովորել անմիջապես ավելի հասուն երիտասարդներից, ինչը մղում է երկխոսության` նպաստելով սեփական ապագայի ձևավորմանը:
Առաջիկա օրերին Հանրային խորհրդում տեղի կունենա քննարկում հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, որի ընթացքում կներկայացվեն նաեւ եղած առաջարկները:
Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 1991 թ. ծնված Սերգեյ Խ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:
Միացյալ Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 27-ի երեկոյան մասնակցել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրված ընդունելությանը:
Վարորդներին առաջարկվում է երթևեկել Շինարարների, Արզումանյան, Էստոնական և Հալաբյան փողոցներով:
Սյունյաց հրաշալի բնության մեջ Հայաստանի գեղեցիկ բնակավայրերից մեկն է Կապանը: Այն հայտնի է իր աստիճանաձև կառուցված շենքերով, որոնք իրենց արտաքին տեսքով շատ ներդաշնակ են շրջակա ռելիեֆին ու բնապատկերին: Այժմ նոր շենքեր ու հանգստյան գոտիներ են կառուցվում, որոնք համալրում են քաղաքի ոճը: Իսկ շրջապատող անտառներն ու քաղաքով հոսող սրընթաց Ողջի գետը ամբողջացնում են գեղեցիկ պատկերը:
Հայ օլիմպիականները, որոնք Հայաստանի պատիվը կփորձեն բարձր պահել համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում, արդեն ժամանել են Լոնդոն:
Վերականգնելով քաղբանտակյալների ազատության համար ամենշաբաթյա բողոքի ակցիաները` Կոնգրեսը, փաստորեն, հնարավորություն է ստանում վերականգնել նաև սեփական` քաղբանտարկյալների ազատության համար պայքարող ուժի կերպարը:
Դատավոր Գագիկ Ավետիսյանի օգնականից տեղեկացանք, որ մահացել է դատավոր Արղամանյանի մայրը, որի պատճառով հետաձգվել են բոլոր դատական նիստերը:
«Քամին էլ տանիքը տարավ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է եղվարդցի Արմեն Մկրտչյանը, ով արդեն հարմարվել է իր ընտանիքին բաժին հասած դժբախտություններին։ Մկրտչյանների ընտանիքն ապրում է կիսաշեն, կիսախավար տան մեջ՝ զրկված կենցաղային ամենատարրական պայմաններից։ Բայց դժբախտւթյունների հիմնական շղթայում ամենածանրն ու անտանելին նրանց որդու՝ Հովհաննեսի հիվանդությունն է՝ ներուղեղային հեմատոմա: Ըստ «Ա1+»-ի՝ ծնողները տանջվում են, քանի որ չեն […]
«Հայաստանի իշխանությունները պետք է զգուշացնեն քաղաքացիական բախման բոլոր կողմերին, որ հայության շահերի պաշտպանը Սիրիայի ներսում Հայաստանի Հանրապետությունն է, և եթե որևիցե կողմ վտանգի հայության շահերը, ապա ՀՀ-ն համապատասխան միջոցներ կձեռնարկի»:
Հարց է առաջանում, ինչո՞ւ էր դիմել և մուծել պետական տուրք, եթե պետք է հրաժարվեր հայցից:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարակից ճանապարհահատվածը, ընթացող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 27-ին, երեկոյան ժամը 22:00-ից մինչև հուլիսի 30-ը, ժամը 06:00-ն երթևեկության համար կլինի փակ: Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել Շինարարների, Արզումանյան, Էստոնական և Հալաբյան փողոցներով: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: