«Հուսամ, որ պարոն Հովհաննիսյանին այս հայտարարության տեքստն այնուամենայնիվ կփոխանցեն հնարավորություն տալով գոնե հետագայում խուսափելու նման տհաճ իրավիճակներից»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
Փետրվարի 25-ին Թբիլիսիի կենտրոնում տեղի են ունեցել ակցիաներ՝ «ընդդեմ ռուսաստանյան օկուպացիայի»։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին, ասված է Օսկանյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Փրկարարները բացել են Մուշ 2/4 թաղամասի թիվ 39 շենքի 16-րդ բնակարանի դուռը. մահճակալին հայտնաբերվել է 1958 թ. ծնված Սուսաննա Պետրոսյանի դին:
«Յուրաքանչյուր ոք հեղափոխության իրավունք ունի, բայց նաև՝ պատասխանատվություն պիտի ունենա: Այ, եթե մենք ձախողված հեղափոխությունների առաջնորդներին հերոսացնելու փոխարեն պատասխանատվության կանչած լինեինք, ապա հեղափոխություն վաղուց արած կլինեինք և ա՛յլ Հայաստան կունենայինք»
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանն առաջարկել ֆրանսիական «Carrefour» ցանցին իր ունեցած տարածքը հիպերմարկետ կառուցելու համար, սակայն այն հարմար չի եղել։
«Роспотребнадзор»-ի ներկայացուցիչները փետրվարի 25-ին մեկնել են Վրաստան՝ գինու և հանքային ջրերի ջրերի տեղական արտադրությունները ստուգելու նպատակով։
Փետրվարի 25-ին, ժամը 18.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում` Հատիսի փողոցում, թոնրատանը:
«Ճիշտն ասած այդքան էլ տեղեկացված չեմ, բայց միշտ ասել եմ, որ եթե դասադուլը ինքնաբուխ է՝ դա հրաշալի է: Իսկ քանի որ ուսխորհուրդները երիտասարդական գուսանական խմբեր են, ապա նրանց սիրո առարկան կամ ՀՀ նախագահն է, կամ՝ տվյալ բուհի ռեկտորը: Հիմա, եթե դա ուսխորհուրդների կազմակերպածը չէ, որոնք հետո պիտի մարեն, ամեն ինչ նորմալ է»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 2013 թ. փետրվարի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարները:
Այսօր` փետրվարի 25-ին, ՀՀ ոստիկանության վարչական շենքում տեղի է ունեցել հանդիպում` ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կոչ եմ անում Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին անհապաղ վերսկսել երկխոսությունը, և հանուն մեր պետականության ու ժողովրդի հասնել քաղաքական համաձայնության:
Հանքափորների միջին աշխատավարձը` 80000-100 000 դրամ
Երևանյան փողոցներում, կարծես, սովորական է դարձել մարդկանց` աղբամաններում ինչ-որ իրեր գտնելու պատկերը:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ Կոնգրեսի առանցքային ուժ հանդիսացող ՀՀՇ-ի անվանափոխությունն անխուսափելի էր, և ցանկացած այլ քայլ քաղաքական փակուղի էր տանում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է շարունակել վերահսկողությունը շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումն ապահովելու, ինչպես նաև բետոնախառնիչ ու հարակից մարզերից Երևան մտնող մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու աշխատանքների ուղղությամբ:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղերից առաջ «Բարսելոնային» խորհուրդ է տվել կենտրոնանալ խաղի, այլ ոչ թե՝ մրցավարության վրա:
Մոսկվայի ոստիկանությունը այսօր՝ փետրվարի 25-ին, կանխել է քրեական հեղինակությունների հավաքը քաղաքի հարավ-արևմտյան մասում գտնվող ռեստորաններից մեկում։
Այսօր ստոմատոլոգները կրկին կազմակերպել էին հավաք Ազգային ժողովի շենքի մոտ կապված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի հետ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պող. 16-38 շենքերի /կոտորակներով հանդերձ/, Գ.Արծրունի 1-92 ու Վաղարշյան 13-17 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Փետրվարի 25-ին տեղի են ունեցել 13, 26 և 39 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13275134, AMGT26268134, AMGT3925B133 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:
2013 թ. փետրվարի 22-ին ստացվել է ՀՀ ոստիկանության պետին ուղղված` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, որտեղ հայտնվում է, որ 2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ Նախագահի ընտրությունների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել ահազանգեր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կ.Նավասարդյանի անվան դիմաց լրացվել են Մարգարիտա Նավասարդյանի տվյալները, ով հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել է։
Հավաքվածները պատմել են, որ տղայի ինքնասպանության պատճառն այն է եղել, որ Հ. Հ.-ն սիրահարված է եղել մեկ այլ տղայի՝ 20-ամյա Ս. Ս.-ին, ում էլ «Օդնոկլասնիկի»-ով նամակներ է ուղարկել և ցանկություն հայտնել հանդիպել: Սակայն ստացել է մերժումներ:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հարսնաքարի» գործով դատական նիստը:
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:
ՈՍԿԻ` գնման գին` 19205.65 (-550.4), բացթողնման գին` 20875.71 (-598.26), ԱՐԾԱԹ` գնման գին` 353.52 (-17.14), բացթողնման գին` 384.26 (-18.63), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19936.69 (-616.04), բացթողնման գին` 21670.32 (-669.6), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8997.38 (-165.86), բացթողնման գին` 9779.76 (-180.72):
«Ինձ համար բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ կասի ԵԱՀԿ –ն, Եվրոպայի խորհուրդը, նրանց գինը ես լավ գիտեմ» ,- ասում է Ն. Զոհրաբյանը