Մինչդեռ Երևան քաղաքի կառավարումը տանուլ տված Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը բանավիճում են, քաղաքային իշխանությունը տոտալ կոռուպցիոն մեծ մեքենայի է վերածվել. Հենրիխ Դանիելյանն

Հենրիխ Դանիելյան գրում է.  «Մինչդեռ Երևան քաղաքի կառավարումը տանուլ տված Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը բանավիճում են և իրար մեղադրում՝ թալանի և կոռուպցիայի մեջ, մասնավորապես Ավինյանի 7,200,000 դրամ արժողությամբ ԱՄՆ չվերթի արժեքի կամ Հայկ Մարությանի կողմից իրականացվող «Մոնումենտում» մեծ շինարարական աշխատանքների համար, քաղաքային իշխանությունը տոտալ կոռուպցիոն մեծ մեքենայի է վերածվել՝ քաղաքացիներին «նվիրելով» ծառերի սպանդ, անվերջ խցանումներ և անանցանելի ճանապարհներ:

Մեր քաղաքացիները շնչում են այն վտանգավոր օդը, որի հեղինակներն ու պատասխանատուները հենց այս երկու անձնավորություններն են։

Երևանում զբոսնելը այլևս վտանգավոր է ձեր շնորհիվ։ Պահանջում եմ, որ պատկան մարմինները զբաղվեն այս հարցի լուծմամբ։

Հ.Գ. Ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած երկիրը (2008-2018 թ.), բացի հզոր և պրոֆեսիոնալ դիվանագիտությունից, կայուն տնտեսությունից, հաղթանակած բանակից, որը տարածաշրջանում գործոն էր հանդիսանում, երկու հայկական հանրապետություններից և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից, ունեցել է մայրաքաղաք Երևան, որը բոլոր ցուցանիշներով համարվում էր աշխարհի ամենաանվտանգ 10 քաղաքներից մեկը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031