
Թուրքիան դուրս է մնացել աշխարհի ամենաբարձրահասակ բնակչություն ունեցող երկրների ցանկից

Օքսֆորդի համալսարանը հրապարակել է երկրների ցանկ, որտեղ ամենայն հավանականությամբ ապրում են ամենաբարձրահասակ տղամարդիկ և կանայք: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական մամուլում պարզ ցանկի նկատմամբ հակակրանք է ձևավորվել, քանի որ նշվում է, որ աշխարհի ամենաբարձր տղամարդն ու կինը Թուրքիայում են ապրում, սակայն Թուրքիան ցանկում չկա:
Ըստ Օքսֆորդի՝ ամենաբարձրահասակ տղամարդիկ ապրում են Նիդերլանդներում, այնտեղ տղամարդկանց միջին հասակը հասնում է ավելի քան 181 սմ-ի:
Կանանց միջին հասակի բարձրության տեսանկյունից առաջատարը Լատվիան է. այն հասնում է 169.80 սմ-ի:
Նշենք, որ աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը Սուլթան Քյոսենն է (2.60սմ), իսկ կինը Ռումեյսա Գելգին (2.15սմ): Նրանք երկուսն էլ բնակվում են Թուրքիայում: