Բաժիններ՝

Տեղի են ունեցել պարտատոմսերի աճուրդներ

Փետրվարի 25-ին տեղի են ունեցել 13, 26 և 39 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13275134, AMGT26268134, AMGT3925B133 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:

Տեղաբաշխման ենթակա13 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 970 մլն դրամ, որից մրցակցային` 970 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 488 630 452 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2050 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր:
Տեղաբաշխման ենթակա 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26268134 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 250 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 250 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 477 445 704 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3441 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.3800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 դիլեր:
Տեղաբաշխման ենթակա 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3925B133 թողարկման պարտատոմսերի պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 448 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 448 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 466 395 957 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.5012 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.5995 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս