Արդյոք՞ Թուրքիան կսկսի ցամաքային գործողությունը Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական խմբավորումների դեմ
Սիրիայի հյուսիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «Թուրքիան՝ ի դեմս Սիրիայի ազգային բանակի (պրոթուրքական ուժեր ) միասին, շարունակում է նախապատրաստվել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ գործողությանը։
Եթե նախորդ շաբաթ դրա համար լուրջ նախադրյալներ չկային, ապա այս շաբաթ ամեն ինչ փոխվեց։
Դեկտեմբերի 15-ից թուրքերն ակտիվացրել են հարձակումները քրդական տարածքների վրա։ Կատարվել է 45 հրետանային և 17 ավիահարված։ Հարձակման հիմնական շրջանը մնացել է նույնը` Այն ալ-Արաբ-Այն Իսա գիծը:
Այս հատվածը Թուրքիայի կարճաժամկետ նպատակն է, քանի որ այն թույլ կտա Մանբիջում պրոթուրքական խմբավորման վերահսկման գոտիները համատեղել, ինչպես նաև հեղինակային հարված կհասցնի քրդական ուժերին, քանի որ Այն ալ-Արաբիի քաղաքական նշանակությունը նրանց համար շատ մեծ է։
Բացի այդ, թուրքական հրետանային հարվածները արձանագրվել են Ռաս ալ Այն տարածքում։ Այնտեղից թուրքերը հարձակվում են Թել Թամրի վրա։ «Աքընջի» անօդաչու թռչող սարքերն իրենց հերթին կանոնավոր պարեկություն են անում և հարձակումնեի իրականացնում Էլ-Քամիշլիի և Արաբ Խանի վրա։
Մարտավարական տեսակետից թուրքերի և նրանց ուժերի այս գործողությունները կարելի է անվանել կրակային պատրաստություն( разведка боем) նախքան հարձակումը։ Սակայն թուրքական ռազմավարությանը լավ ծանոթները կիմանան, որ նրանք կարող են ամիսներ կամ նույնիսկ տարիներ սպասել հարմար պահի։ Քանի՞ անգամ է Թուրքական իշխանությունը հայտարարել Սիրիայում և Իրաքում քրդերին ոչնչացնելու ծրագրերի մասին։
Առայժմ տեղեկատվական դաշտում խոսվում է ընթացող բանակցությունների մասին՝ ընդհուպ մինչեւ Այն ալ Արաբում ապառազմականացված գոտու ստեղծում։ Բայց, անկեղծ ասած, այս տարբերակը կասկածելի է։ Թուրքերին վստահելը առնվազն խելամիտ չէ, ուստի այս սցենարը քիչ հավանական է թվում։