
Երևանում 16-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել. նա մեծ քանակությամբ դեղորայք է խմել ու հոսպիտալացվել

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մի աղջիկ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Կայքը հայտնում է՝ տեղափոխված աղջիկը Երևանի բնակիչ է, ով մեծ քանակությամբ դեղորայք է խմել, ու ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ տեղեկությունների՝ նրա նկատմամբ բռնություն է իրականացվել, ինչից հետո նա դիմել է այդ ծայրահեղ քայլին: