Արամ Հարությունյան. «Եթե դասադուլը ինքնաբուխ է՝ դա հրաշալի է»

Պատասխանելով Aravot.am– ի հարցին՝ որպես դասախոս, ինչպես եք գնահատում ուսանողների կողմից կազմակերպված դասադուլը, նախագահի նախկին թեկնածու,  «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ասաց. «Ճիշտն ասած այդքան էլ տեղեկացված  չեմ, բայց միշտ ասել եմ, որ եթե դասադուլը ինքնաբուխ է՝ դա հրաշալի է: Իսկ քանի որ ուսխորհուրդները երիտասարդական գուսանական  խմբեր են, ապա նրանց սիրո առարկան կամ ՀՀ նախագահն է, կամ՝ տվյալ բուհի ռեկտորը: Հիմա, եթե դա ուսխորհուրդների կազմակերպածը չէ, որոնք հետո պիտի մարեն, ամեն ինչ նորմալ է»: Դիտարկմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է ուսանողներին, ասել, որ դա Սերժի եւ Րաֆֆիի պայքարը չէ, ժողովրդի պայքարն է, Հարությունյանը հավելեց.«Ես ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ անկեղծ  է: Չնայած մի քիչ շատ կազմակերպված է թվում: Եթե կազմակերպված է, որ հետո մարեն, լավ չի, իսկ եթե ինքնաբուխ է՝ ուրեմն ամեն ինչ լավ է»:

Տեսանյութեր

Լրահոս