Բաժիններ՝

Բարսելոնայից մարզական վարպետության դասեր շատ ենք քաղել. Մոուրինյո

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղերից առաջ «Բարսելոնային» խորհուրդ է տվել կենտրոնանալ խաղի, այլ ոչ թե՝ մրցավարության վրա:

«Նախկինում մենք «Բարսելոնայից» մարզական վարպետության դասեր շատ ենք քաղել: Այն ժամանակ ոչ մի խոսակցություն չկար մրցավարության մասին: Կատալոնացիները շատ լավ ֆուտբոլ են խաղում և սովորեցնում դա անել նաև մյուսներին: Լավ կլինի, որ նրանք շարունակեն այդ ուղին: Կատալոնացիները պետք է կենտրոնան խաղի, այլ ոչ թե՝ մրցավարության վրա»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նշենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի օգնական Ժորդի Ռոուրան իր դժգոհությունն էր հայտնել խաղի մրցավարությունը Ալբերտո Ունդիանո Մալենկոյին վստահելու առիթով:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս