Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
Գերմանիայում Մագդեբուրգի շրջանային դատարանը կարգադրել է ձերբակալել համանուն քաղաքում Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուներին վրաերթ կատարելու գործով կասկածվող մի տղամարդու:
Այս մասին ասվում է Սաքսոնիա-Անհալթ դաշնային նահանգի ոստիկանության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
«Մագդեբուրգի դատախազությունը սպանության և բազմակի սպանության փորձի համար կալանքի օրդեր է խնդրել, որը տրվել է Մագդեբուրգի շրջանային դատարանի կողմից: Դատավորը նախնական կալանք է նշանակել սպանության հինգ, բազմակի սպանության փորձի և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար»,-նշված է հրապարակման մեջ։
Ավելի վաղ՝ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ դրա հետևանքով չորս կին է մահացել, իսկ ըստ Սաքսոնիա-Անհալթ դաշնային նահանգի վարչապետ Ռայներ Հասելոֆի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։
Վրաերթը կատարելու մեջ ոստիկանությունը կասկածում է 50-ամյա մի տղամարդու, ով գործել է միայնակ: