Մոսկվայում ոստիկանները բերման են ենթարկել մոտ 70 քրեական հեղինակությունների
Մոսկվայի ոստիկանությունը այսօր՝ փետրվարի 25-ին, կանխել է քրեական հեղինակությունների հավաքը քաղաքի հարավ-արևմտյան մասում գտնվող ռեստորաններից մեկում։
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, ոստիկանության բաժին բերման են ենթարկվել մոտ 70 հոգի։ Ոստիկանությունը փորձելու է պարզել նրանց հնարավոր մասնակցությունը նախկինում կատարված հանցագործություններին։
Սա վերջին շրջանում Մոսկվայի ոստիկանների նմանօրինակ առաջին գործողությունը չէ։ Փետրվարի 18-ին իրավապահ մարմիններն ընդհատել էին գողական երկու հավաք՝ քաղաքի տարբեր մասերում։ Բերման էին ենթարկվել ընդհանուր առմամբ 90 հոգի։
Ապօրինի զենք պահելու մեղադրանքով նրանցից կալանավորվել էին 7-ը՝ բոլորն էլ Ադրբեջանի քաղաքացիներ։