
Վ. Օսկանյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին, ասված է Օսկանյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Քննարկվել են փետրվարի 18-ի ընտրությունների ընթացքը, դրան նախորդած և հաջորդած զարգացումները: Զրուցակիցները կարևորել են ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացների բարելավումը, քննարկել հնարավոր առաջարկությունները, որոնք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կարող է առաջարկել իր վերջնական զեկույցում, որը կնպաստի ընտրությունների նկատմամբ հանրության վստահությանը:
Լուսանկարը՝ Civilnet.am-ի