Բաժիններ՝

Վրացական գինին և «Բորժոմին» կարող են վերադառնալ ռուսական շուկա

«Роспотребнадзор»-ի ներկայացուցիչները փետրվարի 25-ին մեկնել են Վրաստան՝ գինու և հանքային ջրերի ջրերի տեղական արտադրությունները ստուգելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Интерфакс»-ը, այդ մասին հայտարարել է «Роспотребнадзор»-ի ղեկավար Գեննադի Օնիշչենկոն։

Ռուսաստանցի մասնագետները կվերադառնան մարտի 1-ին։ Դրանից հետո նոր միայն որոշում կկայացվի՝ թույլատրե՞լ վրական ընկերությունների արտադրանքի մուտքը ռուսաստանյան շուկա, թե՞ ոչ։

Ստուգման են ենթարկվելու 44 ընկերություններ, որոնցից 40-ը զբաղվում են գինու արտադրությամբ, մնացած չորսը՝ հանքային ջրերի։ Օնիշչենկոյի խոսքերով, դրական եզրակացության դեպքում վրացական ընկերությունները կարող են սկսել մատակարարումները դեպի Ռուսաստան արդեն այս տարվա գարնանը։

Հիշեցնենք, որ վրացական գինիների և «Բորժոմի» հանքային ջրի մուտքը Ռուսաստան արգելվել ղր դեռ 2006 թվականին։ Որպես պաշտոնական պատճառ՝ նշվում էր, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728