Բաժիններ՝

Փաթեթի 90%-ը ոչ մի կապ չունի սահմանապահ համայնքների հետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ նիստում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի շուրջ ելույթների ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սեպտեմբերի 29-ին արգելափակված «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել նոր եզրույթ՝ «սահմանապահ համայնքներ», որոնք Ադրբեջանի հետ սահմանից միչև 3 կմ հեռավորության վրա են գտնվում:

Ըստ նրա՝ այդ համայնքները ունեն պետական հատուկ ռազմավարության կարիք, իսկ առկա 173 համայնքների ցանկում ներառված նաև հայ-թուրքական ու հայ-վրացական համայնքները նույնպես սահմամանմերձ են համարվել, բայց տարբերակում մտցնելու կարիք կա: Փաշինյանը նշեց, որ իր ներկայացրած օրենքով առաջարկվում է էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ու ոռոգման ջրի վարջի 50%-ը հատկացնել բյուջեից, նաև հատկացնել լրացուցիչ ֆինանսական օգնություն՝ երիտասարդների համար ու բնակիչների առողջությունը հոգալու համար, փոխհատուցվեր հողի ու գույքի հարկը, կրակոցներից ու ականի պայթյունից վիրավորվածների բուժումն իրականացվեր բյուջեի հաշվին, զոհված քաղաքացիների հուղարկավորության համար տրամադրվեր 2 մլն դրամ, իսկ անօթևան մնացած քաղաքացիներին հատկացվեր բնակարան նույն համայնքում:

«Սրանք այն միջոցներն էին, որ այդ քաղաքացիներին պետք է ցույց տար կառավարությունը, որ ՀՀ-ն կանգնած է իրենց թիկունքին այնպես, ինչպես իրենք են կանգնած ՀՀ սահմանին: Սա պետբյուջեին կարժենար 2.5 մլրդ դրամ: Արգելափակվեց ՀՀԿ ճնշող մեծամասնության ու ԲՀԿ մի մասի կողմից»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ի հիմնավորումն էր՝ «սահմանապահ եզրույթը» պետք է քննարկել, նաև կառավարությունը 6 խմբակցությունների առաջարկների վրա պատրաստում է ուժեղ, համապարփակ նախագիծ, որը ավելի հզոր հարցեր է լուծելու սահմանապահ համայնքների համար, բայց 8 օրենսդրական նախաձեռնություններից բաղկացած օրենքների փաթեթի 90%-ը ոչ մի կապ չունի սահմանապահ համայնքների հետ և ոչինչ չի առաջարկվում բնակիչներին. «Իսկ կրպակներին ու խանութներին ազատում են հարկերից, եթե լուցկի, ատամի չոփ, չայի կոնֆետ վաճառելու համար ներկայացնեն այսպիսի հաշվետվություն: Իսկ թե այդ հաշվետվությունը ներկայացնելու համար քանի՞ հաշվապահ է պետք, չի ասում: Իսկ եթե խախտեն՝ տնով տեղով տոկոսի տակ կընկնեն ուկկորցնեն ամեն ինչ: Ու ասում է, թե շատ մեծ լավությունէ անում այդ համայնքներին»:

Կարդացեք նաև

Փաշինյանն ընդգծեց, որ կառավարության նախաձեռնության արդյունքում 2.5 մլրդ դրամ պակաս հավաքվելիք հարկերը պետք է հավաքել ու այդ գումարը և հասցեական բաժանել:

«Ամռան մեծադղիրդ այցելություններից հետո ինչ-որ կոնկրետ բան էին սպասում այդ համայնքների բնակիչները: Այգեպարի մոտ ծխախոտի մշակման արտադրամաս կար, բայց ոչ գինու, ոչ ծխախոտի արտադրությանը ոչինչ չի առաջրկվում: Այս օրենքը նշանակում է ամառային հայրենասիարական ուտուշ-խմուշներից հետո՝ գցել, կոտրել հերթական անգամ արհամարհել սահմանապահ համայնքների բնակիչներին, ովքեր քնում, ելնում, իրենց երեխաներին դպրոց են ուղարկում թշնամու ուղիղ գնդակների ներքո»,- ասաց Ն.Փաշինյանը:

«Որևէ գաղափար չի մեռնում, կգա ժամանակը, կքննարկվեն նաև այդ նույն հարցերը»,- հուսադրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս