Վարդան Այվազյան. Տատիկ, պապիկները խանութ գնում առևտուր անում են, վարսավիրանոցի ծառայություինց օգտվում են… հիմա դրա համար արտոնութուն ենք տալիս
Սահմանամերձ համայանքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելն ազատականացնում է տնտեսությունը: Նման կարծիք այսօր ԱԺ նիստում օրինագծի քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Լրջագույն փոոփոխություն է տարվում սոցիալական ոլորտում՝ եկամտահարկի ոլորտում: Ես կողմ կլինեի, որ եկամտահարկից նվազեցվի ոչ միայն հիփոթեքը, այլ նաև կրթական ու առողջապահական ծախսերը»,- ասաց Վ.Այվազյանը՝ հավելելով, որ սա նոր իրականացվող քաղաքականություն է, բայց ԱԱՀ-ի հետ կապված փոփոխությունները դեռ պետք է քննարկել:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ սահմանամերձ համայնքներում մնացել են բնակվելու հիմնականում տատիկ-պապիկները, երիտասարդությունը արտագաղթել է:
«Դժվար է լինլու 60 տարեկան տատիկին համոզել, թե գնա բիզնես արա»,- ասաց Թ.Պողոսյանը:
«Պարոն Պողոսյան, էդ տատիկ, պապիկները խանութ գնում առևտուր անում են, վարսավիրանոցի ծառայություինց օգտվում են… հիմա դրա համար արտոնութուն ենք տալիս, բացի տաքսիից, որ կարող է այնտեղ գրանցվել ու Երևանում քշել,- ասաց Վ.Այվազյանն ու հավելեց,- Հիմա տատիկ պապիկ ա, ինչա… հազար առողջություն իրանց, պիտի մազ կտրի՞, առևտուր անի՞: Պետությունն իր վրա է վերցնում: Հիմա լավն էլ եք անում… դե լավ»: