Ձեր մեջ էլ ունենք լրտեսներ, գիտենք, որ դուք պատրաստել, բաժանել եք հարցեր. Լևոն Զուրաբյանը՝ ՀՀԿ-ականներին

«Այս փաթեթն ԱԺ քննարկման ներկայացնելիս խախտվել է օրենքը»,- այսօր ԱԺ նիստում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի շուրջ ելույթների ժամանակ հայտարարեց Լևոն Զուրաբյանը՝ խոհուրդ տալով կարդալԱԺ կանոնակարգ օրենքի 47-րդ հոդվածը:

Ըստ նրա՝ ներկայացվող նախագծերի փաթեթը ներառում է առաջադրվող օրենքի նախագիծը և օրենքի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծերը: Սակայն, կառավարության ներկայացրածին կցված չեն այլ օրենքների նախագծերը. «Սա փաթեթ չի, բացակայում են բխող օրենքները: Դուք բերել եք ինքնուրույն օրենքների նախագծեր»:

Լ.Զուրաբյանը մեղադրանք ներկայացրեց իշխանական գործընկերներին, որ նրանք մտադրված երկարաձգել են օրինագծերի փաթեթի քննարկումը. «Մենք ինֆորմացիա ունենք, շատ լավ ունենք, ձեր մեջ էլ ունենք լրտեսներ, գիտենք, որ դուք պատրաստել, բաժանել եք հարցեր: 2.5 օր քննարկում ենք մի փաթեթ: Եվ ինչի՞ համար եք այս ամենն անում, պարզ է՝ թույլ չտալ կառավարման ճգնաժամի արձանագրումը կատարվի ԱԺ-ում հոկտեբերի 24-ի միտինգից առաջ: Կառավարման ճգնաժամը հենց սա է, որ ունենք վախեցած կառավարություն: Եթե չվախենայիք, դուք նման տրյուկների, նման մախինացիաների չէիք դիմի»:

Հիշեցնելով, որ հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում կայանալու է հանրահավաք, Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ այդ օրը կասեն այն ամենը, ինչ ուզում էին ասել ԱԺ-ում. «Էստեղ էլ կասենք, բայց սպասեք հոկտեմբերի 24-ին»:

Կարդացեք նաև

«Սրտատրոփ սպասում ենք ձեր ելույթներին,- արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և կոչ արեց պահպանել պառլամենտական բառապաշարը,- Լրտեսներ այս պառռլամենտում չկան: Եթե լրտեսների հետ շատ եք շփվել, ձեր խնդիրն է: Լրտեսներ փնտրեք ձեր շարքերում: Չի կարելի կոռեկտությունը խախտել: Իսկ ինչ վերաբերում է վախերին՝ հա, չի՞ երևում, որ վախեցած ենք»:

Տեսանյութեր

Լրահոս