
Արմեն Ռուստամյան. Լևոնը դժգոհեց Լևոնից, Ռոբերտը՝ Ռոբերտից, Սերժը կդժգոհի Սերժից

Սահմանադրական բարեփոխումների դեմ արտահայտվողները հաճախ երկու պատճառ են նշում, որ դրանք կապ չունեն մեր վիճակի հետ և եթե լավ է, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն անում: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին արեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Լևոնը դժգոհեց Լևոնից, Ռոբերտը՝ Ռոբերտից, Սերժը կդժգոհի Սերժից: Ով իշխանություն չի՝ դժգոհում է իշխանությունից ու սա վերաբերում է ժողովրդին»,- ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ ժողովուրդը երբեք Սահմանադրության համապատասխան հոդվածով իշխանություն չի ունեցել:
Ըստ նրա՝ իրական իշխանափոխությունը երբեք չի կարող անձնափոխությամբ ապահովվել և պետք է զուգորդվի համակարգային փոփոխությամբ: Նա հայտարարեց, որ կանխամտածված վնասարարություն է սահմանադրական զարգացումների անհրաժեշտությունը նսեմացնելը: