Բաժիններ՝

Կարլսոնի կողմից հնչեցված 18 ճշմարիտ միտքը

1. Եթե լավագույն ընկեր ունես, նրան չպետք է կորցնես:
2. Եթե մարդիկ իմանային, թե որքան հաճելի է քայլել կտուրների վրայով, նրանք վաղուց կդադարեին փողոցներով քայլել:
3. – Հավատա, Կարլսոն, երջանկությունը մուրաբայի մեջ չէ:
– Գժվե՞լ ես: Էլ ինչո՞ւմ կարող է լինել երջանկությունը:
4. Իհարկե, կտուրից աստղերն ավելի լավ են երևում, քան պատուհաններից: Այդ պատճառով կարելի է զարմանալ, որ այդքան քիչ մարդ է ապրում կտուրներին:
5. Պետք է թողնել ամեն ինչ, եթե ոգեշնչված ես: Իսկ ես այժմ ոգեշնչված եմ: «Լա, լա, լա»,- ինչ-որ բան այժմ երգում է իմ մեջ, և ես գիտեմ, որ դա ոգեշնչումն է:

6. Ընդհանրապես պետք չէ մեծ մաքրություն սկսել, որովհետև ես այլևս երբեք չեմ կարողանա ամեն ինչ տեղափոխել:
7. Եթե մարդուն խանգարում է միայն կոշիկի մեջ ընկած ընկույզի կտորը, ապա նա կարող է իրեն երջանիկ համարել:
8. Մարդու հետ փակի տակ մեկ ժամ մնալը բավարար է նրա հետ հաշտվելու համար:
9. Նա, ով տենդով է հիվանդացել, այլևս ոչ մի վարակով չի վարակվի:
10. Ընկերներին հաճելի խոսքեր պետք է ասել գրեթե յուրաքանչյուր 5 րոպեն մեկ:
11. Քեզ ոչինչ չեն կարող անել միայն այն պատճառով, որ դու դու ես:
12. Ես վաղուց հասկացել եմ՝ որքան ուտելիքն անհամ է, այնքան այն օգտակար է: Ես կուզեի իմանալ՝ ինչո՞ւ են բոլոր վիտամինները պարունակվում այն ուտելիքների մեջ, որոնք համեղ չեն:
13. Պետք է կարողանաս ինքդ քեզ տեր կանգնել: Ես դա միշտ եմ իմացել: Ես կարգուկանոն եմ սիրում: Ինչ իմն է, իմն է:
14. Ուժերի ծաղկում կարող է լինել ցանկացած տարիքում:
15. Եթե ինձ չեն կերակրում, ես արդեն ես չեմ:

16. Իմ ծննդյան օրը մեկը չպիտի լինի այն դեպքում, երբ շատ այլ հիանալի օրեր կան:
17. Իսկ ո՞ւմ է հանգիստ անհրաժեշտ: Պետք է ամեն ինչ ուրախ և հետաքրքիր լինի, հակառակ դեպքում ես չեմ խաղում:
18. Ինձ ուրիշ ոչինչ պետք չէ, բացի մեծ թխվածքից, մի քանի արկղ բլիթներից, ահռելի քանակով շոկոլադից ու կոնֆետներից:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս