Նաիրա Զոհրաբյանը` Սուրիկ Խաչատրյանի խորհրդականի հնչեցրած սառնալիքների մասին

Եթե այսօր Հայաստանում գտնվի գեթ մեկ քաղաքացի, ով հավատում է, որ ՀՀ դատական համակարգն արդար է և դատարանները քաղաքական պատվեր չեն կատարում, ապա նրան կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել՝ որպես բացառիկ քաղաքացի։ Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում արեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում պաշտոնական վիճակագրությամբ կա 1 միլիոնից ավելի աղքատ մարդ, որոնք, ըստ սոցհարցումների, առավելապես դժգոհ են ոչ թե իրենց սոցիալական վիճակից, այլ անարդարությունից, դատական համակարգում առկա կոռուպցիայից և իրավապահ համակարգի հանդեպ եղած անվստահությունից:

Ն.Զոհրաբյանի կարծիքով՝ տրամաբանությունից դուրս է, թե ինչպես են մի անչափահասի, օրինակ, Շահեն Հարությունյանին, դատապարտել 4 տարի, թեկուզ պայմանական, ազատազրկման, այն դեպքում, երբ մեկ այլ երիտասարդի՝ սյունյաց արքունիքից, խիստ կոնկրետ հանցագործության համար 1 օր անգամ պատժի չեն ենթարկել:

ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրելով Սուրիկ Խաչատրյանի խորհրդականի հնչեցրած սպառնալիքներին, թե արյան բաղնիքներ են սպասվում, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ Սյունիքի մարզպետի աշխատանքային առօրյա ռեժիմում է ահաբեկելը, սպառնալը, սպանելը, կրակելը, վախեցնելը և, բնականաբար, նրա տարեգիրն ահա այսպիսի լեքսիկոնով պիտի իր մտքի գոհարները շարադրեր իշխանությունների հովանավորությամբ գործող լրատվամիջոցներում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս