«Մեր բանակն այսօր ունի աշխարհի բոլոր ժամանակակից հնարավորություններն ու զենքերը, բոլոր տեսակի տեխնոլոգիաները և հնարավորությունները» (տեսանյութ)
«Մեր բանակն արդեն 23 տարվա պատմություն ունի, բայց բանակի պատմությունը, բուն ակունքներից՝ գալիս է դեռևս 1988-89 թվականների մարտական գործողություններից»,- այսօրվա ասուլիսում՝ խոսելով Հայոց բանակի կազմավորման մասին՝ ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Նա պատմեց, որ Հայոց Բանակի առաջին հրամանը եղել է դեկտեմբերի 4-ին՝ Վազգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին, իսկ հունվարի 28-ին Հայկական բանակի հրամանով եղել է 4 գնդի և մեկ բրիգադի կազմավորումը, որոնք ամբողջովին դարձան բանակի հենասյունը.
«Այսպես, բանակը զարգացավ, և այսօր ունի աշխարհի բոլոր ժամանակակից հնարավորություններն ու զենքերը, բոլոր տեսակի տեխնոլոգիաները և հնարավորությունները՝ տակտիկական և ստրատեգիական առումով: Ինչպես վերևում օդն է պաշտպանված, այնպես էլ ցամաքում մենք հեռահար միջոցներ ունենք, որոնք անhրաժեշտ են մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար»:
Ըստ ազատամարտիկի՝ ոչ մի երկրում հնարավոր չէ, որ բոլորը միաձույլ, միասնական, մեկ ճակատում իրար հասկանան կամ չհասկանան, բայց միասնական կռիվ տան:
Մանրամասները՝ տեսանյութում: